Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը հաստատվել է17 դեկտեմբերի 2014 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Արտաքին քաղաքականության ամերիկյան ասոցիացիան (AFSA): Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես Twitter-ի միջոցով շնորհավորել է իր հետնորդին: Սենատում իր թեկնածության քննարկումների ժամանակ Միլզը հայտարարել էր, որ ԱՄՆ ու աշխարհը իրենց համերաշխությունը կհայտնեն հայ ժողովրդին «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի» 100-ամյակի շեմին: Սակայն, նա, ինչպես և բոլոր ամերիկացի դիվանագետները, բացառությամբ նախկին դեսպան Ջոն Էվանսի, խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Միլզը հավանություն է տվել երկու երկրների ԱԳ նախարարների ստորագրած արձանագրություններին: Նա նշել է, որ գործընթացն արգելակվեց, քանի որ Թուրքիան հրաժարվեց վավերացնել փաստաթուղթը: Միլզը նաև հորդորել է Թուրքիային համագործակցել Հայաստանի հետ, որպեսզի երկու երկրները կարողանան խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ հաստատել: Անդրադառնալով տնտեսական բնույթի հարցերին՝ Միլզը դատապարտել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու հայտարարել, որ Հայաստանն ամերիկյան ներդրումների ավելի մեծ ծավալի կարիք ունի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |