Նավթի արտահանումն Ադրբեջանից նվազել է գրեթե 4%-ով17 դեկտեմբերի 2014 - 15:21 AMT PanARMENIAN.Net - 2014 հունվար-նոյեմբերին Ադրբեջանն արտահանել է 30.2 մլն տոննա նավթ, ինչը 3,6 տոկոսով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: Այդ մասին գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը» Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի վրա հղումով: Ըստ հաշվիչների տվյալների, հունվար-նոյեմբերին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանվել է 24, 5մլն տոննա նավթ, Բաքու-Սուպսա նավթամուղով՝ 3 .855 մլն տոննա , Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով՝ 933,3 հազար տոննա, երկաթուղով դեպի վրացական նավահանգիստներ՝ 855,5 հազար տոննա նավթ: Ըստ կոմիտեի տվյալների, հաշվետու շրջանում արտահանման ենթակա հայտարարագրված նավթի ծավալը կազմել է 22,219մլն տոննա, որի հանրագումարը 17,578 մլրդ դոլար է: Ըստ կոմիտեի, հունվար-նոյեմբերին նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից կազմել 1,884 մլն տոննա, որի գումարը $1, 266 մլրդ դոլար է: Նշենք, որ 2013-ի հունվար-նոյեմբերին Ադրբեջանն արտահանել է 18,587 մլրդ դոլարի նավթ, 2011-ին ՝ 22,9 մլրդ դոլարի: Սակայն Ադրբեջանի բյուջե են գնում նաև նավթի վաճառքից ստացվող արտահանման տուրքերը: Ինչպես հայտարարել էր ադրբեջանցի պատգամավոր Վահիդ Ահմեդովը, նավթի յուրաքանչյուր էժանացումը 10 դոլարով նվազեցնում է Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները 256 մլն մանաթով (մոտ 200 մլն դոլար): Նա նշել է, որ նույնիսկ նավթի այս գնանկման պայմաններում երկրի բյուջեն «ընդամենը» 2 մլրդ մանաթ է կորցնում (մոտ 1,57 մլրդ դոլար): 2009-ից սկսած նավթի արդյունահանումն Ադրբեջանի գլխավոր հանքավայրում չի համապատասխանում ակնկալվող ծավալներին, որոնք նախատեսվում էին «դարի պայմանագիրը» (Ազերի-Չիրագ-Գյունեշվլի հանքավայրի գործարկում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցում) ստորագրելիս: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի փոխարեն արդյունահանվել է 40,3մլն տոննա, 2010-ին՝ 40,6 մլն տոննա 42,1 մլն տոննայի փոխարեն, 2011-ին 36 մլն տոննա նախատեսված 40,2 մլն տոննայի փոխարեն: 2012 թ. անկումը հաջողվեց կայունացնել, սակայն 2013-2014 թթ. անկման միտումը շարունակվեց՝ բացասաբար ազդելով Ադրբեջանում նավթի արդյունահանման վրա ընդհանուր առմամբ: 2012-ին նավթի արդյունահանումը Ադրբեջանում նվազել է 5,3 տոկոսով՝ մինչև 42, 9 մլն տոննա, 2013-ին նոր հորատանցքերի գործարկման շնորհիվ արդյունահանումը հաջողվեց հասցնել 43,48 մլն տոննայի: 2014-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում արդյունահանվել է 32,1 մլն տոննա նավթ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,8 մլն տոննայի դիմաց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |