Հանրայինը կոմերցիոն գովազդ չի հեռարձակի. Գովազդի ծավալը չպետք է գերազանցի եթերի 7%-ը

Հանրայինը կոմերցիոն գովազդ չի հեռարձակի. Գովազդի ծավալը չպետք է գերազանցի եթերի 7%-ը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ–ն դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում, որոնք նախատեսում են զրկել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունքից։

Օրինագծի հիմնավորման համաձայն` Հանրային հեռուստաընկերության եթերից կոմերցիոն գովազդի բացառումը թույլ կտա ավելի շատ եթերային ժամանակն հատկացնել առավել կարևոր և նշանակալի ծրագրերի հեռարձակման համար, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը։

Օրինագծի համաձայն` հեռուստաընկերության եթերում արգելվում է հեռարձակել ցանկացած գովազդ, բացառությամբ սոցիալականի, ինչպես նաև մշակութային և մարզական ծրագրերի հովանավորների մասին տեղեկատվության։

Մեկ ծրագրի հեռարձակման ժամանակ թույլատրվում է տեղեկատվություն տարածել միայն մեկ հովանավորի մասին։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն` Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող գովազդի ծավալը չպետք է գերազանցի եթերի 7 տոկոսը։

Այս տարի ավելի վաղ մեկ այլ՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայնէ հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ տեղական արտադրության կոնյակի) գովազդի հեռարձակումը ժամը 06:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---