Ֆրանսիան ջանում է վերսկսել երկխոսությունը Երևանի ու Բաքվի միջև. Դա «կարագացնի խաղաղ գործընթացը»18 դեկտեմբերի 2014 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ աշխատում է վերսկսել երկխոսությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Այդ մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: «Ցավոք, լարվածությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև թեժացել է, այն դեռ շարունակվում է: Մենք խաղաղության կողմնակիցներ ենք, քանի որ խաղաղությունը նպաստում է բարգավաճմանը: Նավթի գների ու ռուբլու փոխարժեքի անկումը նույնպես վկայում են, որ լարվածությունը չի նպաստում տնտեսության կայուն զարգացմանը: Մենք կողմ ենք խաղաղության ու կայունության հաստատմանն այս տարածաշրջանում»,-ասել է դեսպանը: Դիվանագետը հավելել է, որ երկխոսության վերսկսումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարագացնի խաղաղ գործընթացը, հայտնում է ԱՊԱ-ն: «Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ բան չեն ասում մամուլին, չի նշանակում, թե նրանք չեն աշխատում»,-ասել է նաև դեսպանը՝ պատասխանելով տարածաշրջան համանախագահների այցի և մի շարք հարցերում մամուլից տեղեկատվությունը թաքցնելու պատճառների մասին հարցին: Դեսպանը նշել է, որ համանախագահները լուրջ աշխատանք են կատարում: Նրանք ամեն հնարավորն անում են, որ երկխոսությունը հակամարտության կողմերի միջև վերսկսվի, որպեսզի բանակցություններն ավելի ինտենսիվ ընթանան: «Ես հետևում եմ բանակցային գործընթացին և իրազեկ եմ ղարաբաղյան հակամարտության մասին բոլոր նորություններին: Սակայն խաղաղ բանակցություններն իմ իրավասությունից դուրս են: Ես տեղյակ չեմ համանախագահների պլաններին և չգիտեմ, թե ինչու են նրանք այդքան զգուշավոր: Ես չգիտեմ նաև, թե երբ տեղի կունենա համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Կարող եմ ասել միայն, որ համանախագահների կապերը լավ մակարդակի վրա են, նրանք մշտապես շփվում են Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունների հետ: Հակամարտության կարգավորման համար մեծ նշանակություն ունի շփումը: Եթե մենք խախտենք այդ շփումը, ամեն ինչ կկորցնենք, ինչի հասել ենք մինչ օրս: Սակայն ես վստահ եմ, որ համանախագահների ու կողմերի ջանքերով մենք կկարողանանք հասնել երկխոսության վերսկսմանն ու կայուն երկխոսության հաստատմանը»,-ասել է Մոնիեն: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է համանախագահ Անդրիեն հազվադեպ հանդիպում մամուլի հետ՝ դեսպանը նշել է, որ նա բավականին ակտիվ է բանակցային գործընթացում, սակայն մասնակից է ընդհանուր որոշումների կայացմանը: «Ես կփորձեմ հորդորել նրան առավել սերտ աշխատել մամուլի հետ»: Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Քարնեգիի հիմնադրամին ու «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությանը ղարաբաղյան խաղաղ կարգավորման քննարկմանը մասնակցելու հրավերի համար: «Ավելի հաճախ է պետք քննարկումներ անցկացնել»,-գրել է նա: Դեկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողության փորձ է արել: «Հակառակորդը հետ է շպրտվել: Ունի նաև կորուստներ»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ նշելով, թե դեռևս հստակ չեն կարող ասել՝ քանի զոհ ունի հակառակորդը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: 2014-ին Ադսրբեջանը դիվերսիայի 27 փորձ է կատարել: Առավել լարված էր իրավիճակը հուլիս-օգոստոսին, այն ժամանակ Ադրբեջանը հայտարարեց հրադադարից հետո կորուստների ամենամեծ քանակի մասին: Photo: Novoye-vremya.com Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |