G8-ի երկրները մեծ ուշադրություն են դարձնում չկարգավորված հակամարտություններին

PanARMENIAN.Net - «Մեծ ությակի» երկրները իրոք մեծ ուշադրություն են դարձնում չկարգավորված հակամարտություններին, այդ թվում եւ Ղարաբաղյանին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը եւս մեկ անգամ հաստատում է G8-ի կարեւորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:



Հիշեցնենք, որ արտգործնախարարները հաստատել են, որ G8-ը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերին: «Մենք ընդգծել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուտափույթ համաձայնեցման անհրաժեշտությունը, որպեսզի դրան հնարավոր լինի հասնել արդեն այս 2006 թվականին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին քաղաքական կամք դրսեւորել եւ համաձայնության հասնել այս հարցի շուրջ ընթացիկ տարում եւ պատրաստել իրենց ժողովրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,-ասվում է Մեծ ութնյակի նախագահի հայտարարության մեջ, որը նա արել է G8-ի արտգործնախարարների հանդիպմանը Մոսկվայում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---