Վարչապետն ասում է՝ անհիմն թանկացումներ չեն հանդուրժի. Որոշ ապրանքների գներ արդեն նվազել են18 դեկտեմբերի 2014 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի դեկտեմբերի 18-ի նիստում հայտնել է, որ նախօրեին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին և տնտեսվարողներին: «Միջազգային գործընկերները լիովին աջակցում են` արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին»,- ասել է վարչապետը, մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ երեկ՝ դեկտեմբերի 17-ին, օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, սակայն իրենք անհանգստացած են փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով, ինչպես նաև սպառողական շուկայում որոշ գործընթացներով, մասնավորապես՝ երեկ շաքարավազի, ալյուրի և սպառման այլ ապրանքերի գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Վարչապետի գլխավորությամբ ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցությանը մասնակցել էին ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցությանը քննարկվել էին ՀՀ ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը: Երկուստեք կարևորվել էր լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարևոր էին համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները: Երեկվա համեմատ այսօր արդեն Երևանի սուպերմարկետներից մեկում շաքարավազի գինը նվազել է. եթե երեկ 1 կգ-ը վաճառվել է 470 դրամով, ապա այսօր 1 կգ-ն արժե 401 դրամ: Վաճառուղուհիներից մեկի խոսքով, նախօրեին խանութներ են եղել, որտեղ շաքարավազը վաճառվել է 700 դրամով: Բաղրամյան տեսակի 10 կգ-անոց ալյուրը երեկվա համեմատ էժանացել է 730 դրամով՝ 3730 դրամից դառնալով 3000 դրամ: Մինչև այս ալյուրը վաճառվում էր 2800-2900 դրամ: Հովիկ Աբրահամյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել այս ապրանքատեսակների առևտուրը և դրանց վերաբերյալ ամենօրյա կտրվածքով իրեն տեղեկատվություն ներկայացնել: «Հորդորում եմ ամենայն խստությամբ հետևել այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Ստացվում է, որ տնտեսվարողներն օգտվելով ստեղծված իրավիճակից, մի քանի օր չհիմնավորված գներ են սահմանել: Իսկ հետո, այնուամենայնիվ, ապրանքը նախկին գնին չի վերադարձել: Վարչապետը նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարել է ուսումնասիրել դեղորայքի շուկան և արդյունքներն օրվա ընթացքում ներկայացնել իրեն: Կառավարության ղեկավարի համոզմամբ,այդ շուկան ևս իր ուշադրության կենտրոնում է, ուստի հնարավոր թանկացումները պարզելու համար անպայման պետք է ուսումնասիրություն անել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում |