ԵՏՀ անդամ. ԵՏՄ երկրները պետք է բարձրացնեն իրենց ազգային արժույթի դերը![]() 18 դեկտեմբերի 2014 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հանգամանքներում կարևորվում են ինետգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում տնտեսական, ֆինանսական, արդյունաբերական ոլորտներում, և ներքին պահանջարկի խթանումը: Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովը, ելույթ ունենալով Մոսկվայում ընթացող լսումներին «ԵՏՄ մասին պայմանագիրը. Ինտեգրման նոր չափումներ» թեմայով: Նա նշել է, որ մասնակից երկրների տնտեսական զարգացման համար կարևորվում է ֆինանսական համակարգերի գործակցության խորացումը, ֆինանսական ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորումը, համաձայնեցված արժութային քաղաքականությունը: Սուլեյմենովը հիմնականում անդրադարձել է ԵՏՄ անդամ երկրների շուկաների անխտիր հասանելիությանը: Մասնավարոապես, ԵՏՄ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեության պայմանները ենթադրում են բակային հատվածում, արժեթղթերի շուկայի ծառայությունների հատվածում արտոնագրերի փոխադարձ ճանաչում: Մինչև 2025 թվականը նախատեսվում է ստեղծել միասնական անդրազգային ֆինանսական կանոնակարգող մարմին: Փորձագետը կարծում է, որ խոչընդոտների վերացումը ֆինանսական ծառայությունների հարցում և կապիտալի ընդհանուր շուկայի ստեղծումը կապահովեն կապիտալի արդյունավետ բաշխում և կբարձրացնեն մրցակցությունը ֆինանսական ծառայությունների շուկայում: Անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարը ենթադրում է հարկային քաղաքականության փոփոխություն փոխադարձ առևտրում ԱԱՀ գանձման համակարգի կատարելագործման նպատակով: ԵՏՄ մասին պայմանագիրը որոշում է ազգային ռեժիմը, որով նախատեսվում են նույն պայմանները ներքին շուկայում ներկրված ապրանքների համար: Բացի այդ, պայմանագիրը նորմեր կստեղծի, որոնք թույլ կտան խուսափել կրկնակի հարկումից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքներ ներկրելիս: Սուլեյմենովը կարևորել է նաև ագային արժույթների դերի բարձրացումը արտաքին առևտրի ու ներդրումային գործողություններում: «ԵՏՀ անդամ երկրների արժույթների փոխարժեքների ապահովվածությունը կնվազեցնի ծախսերը միջնորդական արժույթի բացառման հաշվին»,-գտնում է նա, հայտնում է Finam.ru-ն: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը, դեկտեմբերի 18-ի ընդլայնված նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին: Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |