Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագիրը18 դեկտեմբերի 2014 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Ամերիաբանկի կողմից: Այննախատեսված է 20-25 տարեկան նորավարտ երիտասարդների համար, ովքեր ունեն մեծ ցանկություն և պատրաստակամություն կառուցելու իրենց կարիերան բանկային համակարգում: «Ամերիա Սերունդ» ծրագրի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց: Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կկնքվի ուսնակության պայմանագիր 3 ամիս տևողությամբ,իսկ տեսական և գործնական ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին կներկայացվի աշխատանքի առաջարկ: Վերապատրաստման ամբողջ ընթացքում բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը, կցել մոտիվացիոն նամակ, իսկ առավել ստեղծագործ երիտասարդները կարող են պատրատել մոտիվացիոն տեսահոլովակ (մինչ 1 րոպե տևողությամբ) և մինչև 2015-ի հունվարի 18-ը ներառյալ ուղարկել generationA@ameriabank.am հասցեով: Նախորդ տարիներին անցկացրած «Ամերիա Սերունդ» երեք ծրագրի արդյունքում 70 երիտասարդ արդեն աշխատում է Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում:Մանրամասները՝ Ամերիաբանկի պաշտոնական կայքէջի «Ամերիա Սերունդ» բաժնում: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |