ՀՀ-ն գերմանական վարկ կվերցնի Կապսի ջրամբարի շինարարությունն ավարտելու համար19 դեկտեմբերի 2014 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ի նիստում հավանություն է տվել գերմանական KFW բանկից 50 մլն եվրո վարկային միջոցների ներգրավման մասին պայմանագրի նախագծին: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Տրամադրվող միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև ենթակառուցվածքի վերազինմանը: Միջոցները կուղղվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն խմ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաև հարակից ծառայությունների համար: Բացի այդ, կառավարությունը նաև 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա նախագծային աշխատանքների համար: Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին: Շինաշխատանքները մինչև 1989-ի սկիզբը կատարվել են ըստ ժամանակացույցի: 1988-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և վերջնականապես կասեցվել 1993-ին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: Photo: Wikipedia Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |