Հագուստի մի շարք հայտնի արտադրողներ դադարեցնում են առաքումները Ռուսաստան19 դեկտեմբերի 2014 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հագուստ արտադրող մի շարք խոշոր ընկերություններ դադարեցրել են հագուստի առաքումները Ռուսաստան ռուբլու անկայուն փոխարժեքի պատճառով: Ինչպես հայտնում է «Վեդոմոստի» թերթը, նման ընկերությունների թվում են Inditex-ը (Zara, Oysho և Bershka բրենդեր), BNS Group (Calvin Klein, Armani Jeans, Michael Kors և TopShop): BNS Group-ի գլխավոր տնօրենն ասել է, որ ընկերությունը դադար է վերցնում մինչև տարեվերջ և 2015-ի առաջին շաբաթները: Բացառություն են միայն fast fashion բրենդերը, որոնք տարածվում են TopShop-ով: Այդ գծով առաքումները շարունակվում են, թեև ծավալները կրճատվել են: «Ոչ ոք չգիտի, թե որ փոխարժեքով հաշվարկներ կատարի»,-պարզաբանել է ռիթեյլերը՝ նշելով, որ հակառակ դեպքում, եվրոպական հագուստը կարող է փոխարինել Կենտրոնական Ասիայի, մասնավորապես, Ուզբեկստանի տեքստիլը: Կոշիկի Zenden ցանցն, իր հերթին, հայտնել է, որ որոշ ռիթեյլերներ արդեն հրաժարվում են նախապես Չինաստանում պատվիրած ապրանքից: Նոյեմբերին արձանագրված արժութային տատանումների ժամանակ վաճառողներն արդեն բարձրացրել են գինը 23 տոկոսով ստորին գնային սեգմենտում, ինչը վաճառքների կտրուկ անկման պատճառ դարձավ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ General Motors-ը դադարեցնում է իր արտադրության ավտոմեքենաների առաքումը ՌԴ դիլերներին ռուբլու անկայուն փոխարժեքի պատճառով: Առաքումների կասեցման մասին հայտնեց նաև Audi ընկերությունը: Մինչ գների վերահաշվարկը դադարեցնում է առաքումները Ռուսաստան նաև Land Rover-ը, որը մինչ այդ արդեն թանկացրել էր արտադրանքը 15 տոկոսով: Photo: RIA Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |