2015-ին Hennessy կոնյակի տունը կնշի իր 250-ամյակը (վիդեո) 19 դեկտեմբերի 2014 - 16:54 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականին ֆրանսիական Hennessy կոնյակի տունը կնշի իր հիմնադրման 250-ամյակը: Համաշխարհային կոնյակագործության առաջատարներից Hennessy տունն ընտանեկան բիզնեսից համաշխարհային բրենդի վերաճած ընկերություններից է: Այն երկու դարից ավելի է՝ համաշխարհային կոնյակագործության ավանդույթների կերտողն ու փոխանցողն է: Hennessy տան պատմությունը սկսվել է 1765 թվականին, երբ Լյուդովիկոս XV բանակում ծառայության տարիներին ազգությամբ իռլանդացի Ռիչարդ Հենեսին փորձել է բրենդի խմիչքը, որն արտադրված էր ֆրանասիական Կոնյակ քաղաքում: Ծառայությունն ավարտելուց հետո Հենեսին տեղափոխվել է Ֆրանսիա և հենց Կոնյակում հիմնադրել իր փոքրիկ բիզնեսը: Ռիչարդ Հենեսին ներկայացրել է խմիչքի նոր տեսակ «կոնյակ» անվանումով: Արդյունքում «կոնյակ» բառը սկսվել է շրջանառվել եվրոպացիների բառապաշարում նախևառաջ որպես խմիչք, ոչ թե որպես քաղաքի անվանում: Հենեսի տան հիմնադրի ժառանգների 8 սերունդ պահպանել և զարգացրել են իրենց ընտանեկան գործը: XIX դարի երկրորդ կեսերին Hennessy տան ներկայացուցիչ Մորիս Հենեսին առաջարկել է կոնյակների գնահատման նորարարական մոտեցում: Նա սկսել է իր կոնյակները դասակարգել հնեցման հիմքով՝ մի դեպքում որպես գնահատման չափանիշ ընտրելով աստղի սիմվոլը, մյուս՝ հնեցումը բնութագրելով լատինական տառերով. -V.S. (Very Special՝ կոնյակի սպիրտ, հնեցված առնվազն 2,5 տարի), -V.S.O.P. (Very Superior Old Pale՝ ոչ պակաս, քան 4 տարի), -X.O. (eXtra Old՝ ոչ պակաս, քան 6 տարի): Ֆրանսիայում կոնյակի սերտիֆիկացում իրականացնող «Կոնյակի ազգային միջմասնագիտական գրասենյակն» այսօր էլ կիրառում է Մորիս Հենեսիի հեղինակած գնի և որակի ստանդարտները: Hennessy կոնյակի տունը գործունեության 250 տարվա ընթացքում մշակել և թողարկել է կոնյակի բազում ապրանքանիշեր: Ամենահայտնիներն են Hennessy V.S.-ն, Hennessy V.S.O.P.-ը, Hennessy X.O.-ն, Hennessy Paradis-ը, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր բաղադրատոմսով, կոնյակի սպիրտերի համադրությամբ և հնեցմամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |