Պետդեպ. Կուբայի դեմ պատժամիջոցները կարող են վերացվել արդեն հաջորդ տարի![]() 20 դեկտեմբերի 2014 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Կուբայի դեմ գործող պատժամիջոցների վերացման գործընթացը սկսվել է, սակայն դա արագ տեղի չի ունենա, հայտարարել է ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին «Հազիվ թե իրավիճակը Կուբայի հարցում փոխվի մինչև տարեվերջ, գուցե հունվարին, չեմ կարող հստակ ասել: Հարկավոր է կարգի բերել օրենսդրությունը…Մենք չենք կարող պատժամիջոցները միանգամից հանել: Հիմա դրա վրա աշխատում է ֆինանսների դեպարտամենտը: Փոփոխություններ ենք ակնկալում առաջիկա շաբաթներին: Այնուհետև օրենքների փոփոխությունը պետք է քննարկվի Կոնգրեսում»,-ասել է Փսակին: Դեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր է վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ և պատրաստ է դեսպանատուն բացել: ԱՄՆ-ն հանում է զբոսաշրջության, դրամական փոխանցումների ու միջբանկային հաշվարկների բոլոր սահմանափակումները: Կուբան ազատ կարձակի 53 քաղբանտարկյալի: Առևտրային էմբարգոն դեռ մնում է, սակայն Օբաման կոչ է արել լրջորեն քննարկել այդ հարցը: Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցներն, այդ թվում՝ առևտրի էմբարգոն, սահմանվել են 1961 թվականին, հեղափոխությունից և կղզում ԱՄՆ քաղաքացիների ու ամերիկյան ընկերությունների սեփականության պետականցումից հետո: Մինչ ԽՍՀՄ փլուզումը հանրապետությունը եղել է Մոսկվայի հովանու տակ, փաստացի Մոսկվան էր պահում «Ազատության կղզին»: ԽՍՀՄ փլուզումից հետո տնտեսական վիճակը կղզում վատթարացավ, սակայն ԱՄՆ հետ հարաբերությունները չկարգավորվեցին. Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ նրա եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի ղեկավարությամբ, կղզին գտնվում է հակաամերիկյան արբանյակում, հիմնականում, Վենեսուելայի և նրա հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի շնորհիվ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |