#IMAGINE՝ հայկական ելևեջներով. ՅՈւՆԻՍԵՖ-ը 20 տարի Հայաստանում է (վիդեո) 20 դեկտեմբերի 2014 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հայաստանյան հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) դեկտեմբերի 19-ին նշեց Հայաստանում իր գործունեության 20-ամյակը: Նույն օրը նշվեց նաև «Երեխաների իրավունքների պաշտպանության» կոնվենցիայի 25-ամյակը, որը մարդու իրավունքների պաշտպանության՝ պատմության մեջ ամենաշատ վավերացումներ անցած համաձայնագիրն է: «Երեխաների իրավունքների կոնվենցիայի 25-ամյակը կարևոր հանգրվան է՝ տեսնելու, թե ինչ ձեռքբերումներ ենք ունեցել երեխայի իրավունքների ոլորտում, ինչպես նաև ուրվագծելու առաջընթացի մեր հետագա ուղին»,- նշեց Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը՝ հավելելով, որ վերջին 20 տարվա ընթացքում ՀՀ կառավարության և հանրային հատվածի իրենց գործընկերների հետ միահամուռ աշխատանքի շնորհիվ երեխայի իրավունքների ոլորտում Հայաստանը բավականին առաջընթաց է գրանցել. «Չնայած դրան, անելիքներ դեռ շատ կան»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը փոխանցեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` նշելով, որ քառորդ դար առաջ ընդունված «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան նոր փուլ նշանավորեց երեխաների հանդեպ համընդհանուր մոտեցումների ձևավորման հարցում, և մեծապես նպաստեց երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության առաջխաղացմանը: «Կոնվենցիան կարելի է համարել ամենահաջող փաստաթղթերից մեկը, որին միացել են աշխարհի բազմաթիվ երկրներ: Հայաստանը կոնվենցիային միացել է 1992 թվականին: Այս ընթացքում զգալի աշխատանք է կատարվել: Երեխաների իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Կան մի շարք ոլորտներ, որտեղ ունենք էական առաջընթաց, մասնավորապես, առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը՝ կարևորելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ աշխատանքը:
Ըստ նրա, իհարկե, առաջընթացը չի նշանակում, որ դեռ խնդիրներ չկան: Վաչե Գաբիելյանը նշեց, որ բոլոր գերատեսչությունները պետք է ջանքեր գործադրեն երեխաների իրավունքների հետագա տարածման և պաշտպանության համար: Միջոցառմանը ՅՈւՆԻՍԵՖ-ը նաև ներկայացրեց իր նոր նախաձեռնության՝ #IMAGINE-ի հայաստանյան տարբերակը: Նախաձեռնության նպատակն է ստեղծել ամենասիրված և ոգեշնչող երգերից մեկի՝ Ջոն Լենոնի Imagine երգի ՝ աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող երաժշտական ձայնագրությունը: Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են տասնյակ համաշխարհային աստղեր՝ Քեթի Փերին, Ուիլ-այ-Էմը, Հյու Ջեքմանը, Նիքոլ Շերզինգերը, Ադամ Լամբերտը և այլոք: Բոլոր անհատական ձայնագրություններն այնուհետև կօգտագործվեն Imagine երգի բազմալեզու տարբերակի համար, որը կստեղծվի հայտնի դիջեյ Դևիդ Գետայի կողմից և կթողարկվի 2015-ի Ամանորի գիշերվա նախաշեմին: Յուրաքանչյուր վերբեռնված ձայնագրություն նաև նպաստում է դրամական միջոցների հանգանակմանը, որի շնորհիվ 150 երկրում կիրականացվեն երեխաների պաշտպանություն և օգնություն ապահովող ծրագրեր:
Երեկոյի ընթացքում ՅՈւՆԻՍԵՖ-ը ներկայացրեց #IMAGINE-ի հայկական տարբերակի տեսահոլովակը, որի ստեղծմանն աջակցել են պրոդյուսերներ Արմեն Մարտիրոսյանն ու Հրաչ Քեշիշյանը, ինչպես նաև դիջեյ Վակցինայի կողմից ստեղծված ռեմիքս տարբերակը: Մասնակից երգիչների թվում են ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը, կանադահայ օպերային երգչուհի Իսաբել Բայրակադարյանը, Սերժ Թանկյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանը, Տիգրան Պետրոսյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: «Լինելով 3 երեխայի մայր՝ ցանկանում եմ, որ բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն ընտանիքում, ունենան ներդաշնակ, ապահով կյանք»,-նշեց Ալլա Լևոնյանը՝ հավելելով, որ հիմնադրամը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում, իսկ իր դերն էլ հիմնադրամի և հասարակության միջև միջնորդ լինելն է: Արմեն Մարտիրոսյանը ևս նշեց, որ լինելով 3 երեխայի հայր և պապիկ չի կարող անտարբեր մնալ երեխաների ապագայի հարցում. «Նախագծի ընթացքում վերարտադրել, գործիքավորել և նոր ձևով ենք ներկայացրել աշխարհին լեգենդար Ջոն Լենոնի հայտնի Imagine երգը: Պատիվ ունեցա այդ երգին մի քիչ հայկական համ ու հոտ հաղորդել՝ չփոխելով իր սկզբնական փայլը: Կարծում եմ՝ դա ինձ հաջողվեց»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ շատ կարճ ժամանակում կարողացել են համախմբել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կամ մշտապես բնակվող երգիչներին. նրանց բոլորին միավորել է երեխաներին օգնելու գաղափարը:
«Երգի ուղերձն այն է, որ երեխաների պատկերացրած աշխարհը մենք՝ մեծերս, չաղավաղենք, այլ այն իրականություն դրաձնենք: Չէ՞ որ մենք բոլորս մանուկ ենք եղել: Ի դեպ, նշեմ, շատ հպարտ եմ, որ ՄԱԿ-ի գրասենյակն այդպիսի վիճակագրություն է ներկայացնում: Պետք է ասեմ, որ այդպիսի երջանիկ մանկություն, որ այստեղ է, ոչ մի տեղ չեմ տեսել: Համարում եմ, որ հայ երեխան Հայաստանում իրեն շատ երջանիկ է զգում՝ անկախ դժվարություններից, սոցիալական վիճակից»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: 2014-ի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը «Երեխաների իրավունքների պաշտպանության» կոնվենցիայի 25-ամյակի առթիվ մեկնարկեց #IMAGINE համաշխարհային արշավը, որին արդեն իսկ մասնակցել են հարյուրավոր երեխաներ, ծնողներ, արվեստի գործիչներ, ինչպես նաև լրագրողներ աշխարհի տարբեր ծայրերից: Նպատակը մեկն է՝ բարձրացնել հանրության իրազեկումը երեխաների իրավունքների մասին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» |