Բաքվում գտել են ղարաբաղյան հակամարտության հարցում փոխզիջման հասնելու երեք մակարդակ 3 հուլիսի 2006 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը կարգավորման փոխըմբռնելի մոդել գտնելու հիման վրա ենթադրում է փոխզիջման հասնելու երեք մակարդակ` 1) աշխարհաքաղաքական մակարդակով (ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ), 2) հակամարտող երկրների առաջնորդների մակարդակով, 3) այդ պետությունների քաղաքական վերնախավերի եւ հասարակության մակարդակով: Այդ մասին գրում է «Իրական Ադրբեջան» թերթը: «Եթե գործընթացն ընթանա կողմերի կամքի ազատ արտահայտության շրջանակներում եւ զուգահեռաբար երեք մակարդակներով, ապա հաջողությունը քիչ հավանական է: Սակայն եթե շարժումը հետեւողական լինի առաջին կետից մինչեւ երրորդը, փակ ռեժիմով եւ փոխզիջումների գնալու քիչ թե շատ արդարացի պարտադրմամբ, ապա հնարավոր է նաեւ որոշակի առաջընթաց»,-ասվում է հոդվածում: Ըստ հեղինակի, բանակցային գործընթացի տապալումը վերջին տարիներին պայմանավորված էր նրանով, որ արդեն առաջին մակարդակի վրա բացակայում էր աշխարհաքաղաքական փոխզիջումը: Եթե հաղթահարվի այդ խոչընդոտը (ենթադրենք, «ութնյակի» առաջիկա գագաթնաժողովում), ապա կմնա ամենադժվարը` համաձայնության բերել պետությունների ղեկավարներին եւ փոխզիջման նախապատրաստել երկու երկրների հանրությանը: «Տապալում հնարավոր է ցանկացած մակարդակում, նույնիսկ որեւէ որոշում կայացնելուց հետո, եթե այն կոպտորեն պարտադրված լինի եւ հավանություն չստանա հասարակության մեծ մասի մոտ կամ եթե կրկին խախտվի աշխարհաքաղաքական կոնսենսուսը տերությունների միջեւ: Այդ դեպքում նման լուծումը հազիվ թե երկարաժամկետ խաղաղություն ապահովի եւ լուծի խնդիրը»,-ընդգծում է թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |