Հայաստանի ԱԳՆ-ն չի պատրաստվում հայ-թուրքական բանակցությունների նոր փուլի

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն չի պատրաստվում հայ-թուրքական բանակցությունների նոր փուլի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանի հայտարարությանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին, ես կհիշեցնեի, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ առաջարկին ի պատասխան առաջարկել է ուսումնասիրել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղիները միջկառավարական հանձնաժողովի մակարդակով»,-ասել է Վիկտոր Կարապետյանը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---