ԵՏՄ երկրները պայմանագրեր կկնքեն մտավոր սեփականության ոլորտում![]() 22 դեկտեմբերի 2014 - 14:21 AMT PanARMENIAN.Net - 2015-ին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները երեք պայմանագիր կկնքեն մտավոր սեփականության ոլորտում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի արդարադատության նախարար Բերիկ Իմաշևը, ելույթ ունենալով դեկտեմբերի 22-ին Ղազախստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հայտնում է Kursiv.kz-ը: ԵՏՄ մասին պայմանագիրը ստորագրեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից: Ըստ նախարարի, մտավոր սեփականության ոլորտում որպես տնտեսական ինտեգրման հիմնական խնդիրներ են համարվել ՄՄ տարածքում հեղինակային իրավունքի օբյեկտների ու արդյունաբերական սեփականության իրավունքի միասնական պահպանման ապահովումը, միասնական ապրանքանիշի ներմուծումը և այլ հարցեր: «ԵՏՄ մասին պայմանագրի իրականացման շրջնակում նախատեսվում է 2015-ին երեք միջազգային պայմանագիր կնքել: Առաջինը՝ Ապրանքանիշերի, սպասարկման նշանների ու ապրանքների ծագման վայրի մասին պայմանագիրը ԵՏՄ անդամ պետությունների տարածքում: Այն ուղղված է խթանելու ապրանքանիշերի գրանցման հայտերը»: Երկրորդ կարևոր փաստաթուղթը, որ նախատեսվում է ստորագրել, կլինի Մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների համակարգման մասին պայմանագիրը: «Պայմանագիրը ենթադրում է միջգերատեսչական համագործակցություն, որի նպատակն է օրեսնդրության կատարելագործմանն ուղղված դրույթների մշակումը, տեղեկատվության փոխանակումը մտավոր սեփականության ոլորտում խախտումների բացահայտման ու կասեցման նպատակով»,-պարզաբանել է Բերիկ Իմաշևը: Եվ վերջապես, երրորդը կլինի Հավաքական հիմունքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման կարգի մասին համաձայնագիրը: Ըստ Իմաշևի, համաձայնագրով նախատեսվում է հեղինակային պարգևատրման հավաքագրման, բաշխման ու վճարման միասնական կարգ հատատել: «Համաձայնագրի նախագծով կանոնակարգվում է հավաքված պարգևատրության կարգն ու ժամկետները, որը պետք է իրականացվի ոչ պակաս, քան տարին մեկ անգամ»,-հստակեցրել է արդարատության նախարարը: Դեկտեմբերի 19-ին Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Նույն օրը Ղազախստանի Սենատը ընդլայնված նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին: Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |