ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նախատեսվածից շուտ է սկսել մինչև 10 տարով վիզաներ տրամադրել22 դեկտեմբերի 2014 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը նախատեսվածից ավելի վաղ է սկսում՝ այսօրվանից, դեկտեմբերի 22-ից: ՀՀ Կառավարությունը դեկտեմբերի 10-ի իր նիստում որոշել էր հունվարի 1-ից ԱՄՆ քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանել: Միացյալ Նահանգների քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրով: Ծրագրի 28-րդ կետով նախատեսվում էր, որ երկու կողմը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ ԱՄՆ քաղաքացիների համար, ինչպես նաև 10 տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի քաղաքացիների լայն շերտի համար: Ըստ դեսպանատան տարածած հաղորդագրության, B տեսակի ոչ ներգաղթային վիզայի համար դիմած Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ բազմակի մուտքի մինչև 10 տարի վավերականությամբ վիզաներ՝ գործնական ու տուրիստական ուղևորությունների համար: F, M կամ J տեսակի վիզաներ ստանալու իրավասություն ունեցող փոխանակման ծրագրերի մասնակիցներն ու նրանց խնամքի տակ գտնվող անձինք այսուհետ բազմակի մուտքի մինչև 5 տարի վավերականությամբ վիզաներ կստանան: Վիզայի համար կատարվող վճարումների չափը չի փոխվել: Մինչև 10 տարի ժամկետով վիզաները նախատեսված են որոշ կատեգորիաների գործարարների, զբոսաշրջիկների համար, մինչև 5 տարի ժամկետով՝ որոշ կատեգորիաների աշխատանքային վիզաներ են, նաև նախատեսված ուսանողների, գիտնականների համար: Այն մասին, որ ԱՄՆ-ն ՀՀ հետ պայմանագիր կստորագրի, որը կդյուրացնի ԱՄՆ մուտքի վիզա ստանալու գործընթացը, հայտարարվել էր դեռ ընթացիկ տարվա մայիսին: Ինչպես ներկայացրել էր ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը, պայմանագիրը լինելու է այնպիսին, ինչպիսինն ԱՄՆ-ն ստորագրել էր ԵՄ երկրների հետ: Կարդացեք նաև՝Պարզաբանում. ԱՄՆ մուտքի վիզայի տրամադրման կարգը և միջնորդավճարը չեն փոխվել Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |