Նավթով հարուստ Ադրբեջանի բնակչությունն աղքատանում է![]() 22 դեկտեմբերի 2014 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Իրական աշխատավարձն Ադրբեջանում 2014-ի հոկտեմբերին, հաշվի առնելով գնաճը, սեպտեմբերի համեմատ նվազել է 0,25 տոկոսով: Սեպտեմբերին աշխատավարձը նվազել էր 0,94 տոկոսով օգոստոսի համեմատ: Ըստ պաշտոնական տվյալների, անցյալ տարի գրանցվել էր աշխատավարձի 3,6 տոկոս աճ: Այնուամենայնիվ, տարեվերջին ըստ Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի, աշխատավարձերի աճը կազմել էր 3,6 տոկոս, գնաճը՝ 1,6 տոկոս, գրում է ABC.az-ը: Ամենից լավ վարձատրվում են նավթային հատվածի աշխատակիցները, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 1756 մանաթ՝ մոտ 2,2 հազար դոլար: Սակայն այդ հատվածում զբաղված է մոտ 50 հազար մարդ ներառյալ բարձր օղակի ղեկավարությունը: Ոչ նավթային հատվածի ներկայացուցիչները վաստակում են միջինը 408 մանաթ (523 դոլար): Ընդ որում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ներին մեջբերող Panorama.am-ի, եթե հաշվի առնենք գնողունակությունն ու հանենք հարկերը, ապա Ադրբեջանում միջին աշխատավարձը, հաշվի առնելով նավթային հատվածը, կազմում է 612,7 դոլար, մինչդեռ, նավթ չունեցող Հայաստանում այն 538,8 դոլար է: Ադրբեջանական նավթային ոլորոտը խնդիրների ու աշխատատեղերի կրճատման շեմին է: Մասնավորապես, արդեն հաստատվել է, որ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի Ադրբեջանում British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը: Հստակ տվյալներ կրճատման ենթակա աշխատատեղերի մասին դեռ չկան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |