Արազափ գյուղում 2015-ին ջրամատակարարման նոր համակարգ կշահագործվի22 դեկտեմբերի 2014 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Արազափի ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 60-ականներին: Ցանցի երկարատև շահագործման հետևանքով թուջե խողովակները շարքից դուրս են եկել, իսկ հնացած ենթակառուցվածքները հանգեցրել մի շարք խնդիրների: Ջրի ցածր ճնշումը սահմանափակել է համակարգից օգտվելու` գյուղացիների հնարավորությունը: Ջրատար խողովակների մասնակի վերանորոգման աշխատանքներն այլևս արդյունք չեն տալիս և ֆինանսական տեսանկյունից արդարացված չեն: Իսկ համայնքային բյուջեով աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ: Արազափի ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ծրագիր են սկսել: 18,2 կմ ջրագծի ներքին ցանցից արդեն իսկ 15 կմ երկարությամբ նոր` գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային ջրատար խողովակաշարն անցկացվել է: 90 %-ով ավարտվել են նաև հողային և ջրագծի մոնտաժման աշխատանքները: Առաջիկայում կցանկապատվի պոմպակայանի սանիտարական գոտու տարածքը, կտեղադրվեն ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը, ինչպես նաև մասնակի այլ աշխատանքներ կկատարվեն: Ակնկալվում է, որ նոր պոմպի և ջրաչափերի տեղադրման գործընթացից հետո համայնքի ջրամատակարարման ցանցը կբարելավվի, ջուրը սպառողներին կմատակարարվի հավասարաչափ և շուրջօրյա: Ծրագրի ֆինանսական աջակցությունը ստանձնած կազմակերպությունների և համայնքի համագործակցության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել ջրի և էլեկտրաէներգիայի խնայողություն: Եռակողմ համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրի արդյունքում 2015-ի գարնանը խմելու ջրի խնդիրը կլուծվի Արմավիրի մարզի՝ Լուկաշին, Արազափ և Տավուշի մարզի՝ Բերքաբեր և Արծվաբերդ գյուղերում: Կողմերն այս ուղղությամբ միավորել են ջանքերը և հետևում են իրականացվող աշխատանքների ընթացքին: Ծրագրի արդյունքից օգտվելու է նշված չորս գյուղի մոտ 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |