Եվրասիական զարգացման բանկը նվազեցրել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը23 դեկտեմբերի 2014 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) նվազեցրել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը տարեվերջի համար 4 տոկոսից մինչև 3,3 տոկոս: Այդ մասին ասվում է «ԱՊՀ մակրոմոնիտորինգ»-ի դեկտեմբերյան զեկույցում, որը հրապարակել է ԵԶԲ վերլուծական վարչությունը: Ըստ ԵԶԲ վերլուծության, մինչև տարեվերջ նվազող ներքին պահանջարկի (այդ թվում դրամի արժեզրկման) բացասական ազդեցության, ինչպես նաև արտաքին պահանջարկի, մասնավորապես ՌԴ-ում տնտեսության աճի դանդաղեցման և Եվրոպայում թույլ աճի պայմաններում, Հայաստանի ՀՆԱ աճը սահմանափակ կլինի: Փաստաթղթում ասվում է, որ 2014-ի հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկին նվազեց, աճը տարեկան կտրվածքով կազմեց 3,7 տոկոս և 4,2 տոկոս 9 ամսում, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: «Հայաստանի տնտեսությունը ավելի զգայուն գտնվեց Ռուսաստանում տնտեսության աճի դանդաղեցման և բարձր աշխարհաքաղաքական անորոշության հանդեպ, որն արտահայտվեց ներդրումային ակտիվության նվազման, դրամական փոխանցումների կրճատման ու թուլացող արտահանման տեսքով»,-նշել են վերլուծաբանները: Ռուսաստանում տնտեսական խնդիրներն ու ռուսական ռուբլու անկումը բացասաբար են անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ 2014-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից փոխանցվել է 1,240 մլրդ դոլար 2013-ի 1,298 մլրդ դոլարի դիմաց, անկումը կազմել է 4,5 տոկոս: Ընդհանուր առմամբ 10 ամսում երկիր է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահատվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ըստ ՀՀ պետբյուջեի 2014-ին նախատեսվում էր ապահովել ՀՆԱ 5,2 տոկոս աճ, ավելի ուշ կանխատեսումը նվազեցվեց մինչև 3,6-4,2 տոկոս: 2015-ի բյուջեով նախատեսվում է 4,1 տոկոս աճ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |