Կիև-Թբիլիսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում՝ խուճապի մատնելով ադրբեջանցի ուղևորներին![]() 23 դեկտեմբերի 2014 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Կիևից Թբիլիսի թռչող 25 ադրբեջանցի ուղևորներով ինքնաթիռը ստիպված էր վայրէջք կատարել Երևանի օդանավակայանում, ինչն ադրբեջանցի ուղևորների շրջանում բողոքների ու խուճապի պատճառ դարձավ: Ինչպես հայտնում է AZE.az-ը, Ադրբեջանցի երիտասարդների համաուկրաինական կազմակերպության անդամ Սաֆարալի Բաբաևը հայտարարել է, որ, իմանալով, որ ինքնաթիռը Երևան է թռչում, ուղևորները սկսեցին բողոքել ու առաջարկեցին Գյանջա թռչել: «Մենք ասացինք, որ Հայաստանը թշնամական երկիր է և ոչ մի դեպքում չի կարելի Երևանում վայրէջք կատարել»: Այնուամենայնիվ, օդաչուն վայրէջք կատարեց Երևանում: Անշուշտ ադրբեջանցիների հետ ոչ մի «սարսափելի» բան տեղի չունեցավ: Ուկրաինացի օդաչուն առաջարկել է նրանց դուրս գալ ինքնաթիռից՝ ասելով, որ իրենց անվտանգությունն երաշխավորված է միջազգային կոնվենցիաներով, սակայն նրանք շարունակում էին նստած մնալ ինքնաթիռում: Ըստ Բաբաևի ձևակերպման, հետո անվտանգության ծառայության աշխատակիցները «ստիպեցին» նրանց դուրս գալ ինքնաթիռից: Նրանց առաջարկվեց անձնագրային հսկողություն անցնել ու մեկնել Թբիլիսի ավտոբուսով: Ադրբեջանցիները, սակայն, կապվեցին Կիևում իրենց դեսպանատան հետ, որտեղ նրանց արգելեցին հանձնել անձնագրերը: Նրանք մի քանի ժամ անցկացրեցին «Զվարթնոց» օդանավակայանում ու մի քանի ժամից ինքնաթիռով մեկնեցին Թբիլիսի: Այս պատահարը միակ դեպքը չէ, երբ ադրբեջանցիներին փոխադրող օդանավը վայրէջք է կատարում Հայաստանում և հակառակը: Ամեն անգամ, սակայն, նման դեպքերն ավարտվել են առանց միջադեպերի: 2014-ի ամռանը Դուբայից Մոսկվա ուղևորվող «Աէրոֆլոտի» ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում սանձազերծ ուղևորի պատճառով, որն Ադրբեջանի քաղաքացի էր: «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ձեռնաշղթաներ հագցրեցին նրան, իսկ բժիշկները ստիպված էին հանգստացնող ներարկում անել, որից հետո ինքնաթիռը շարունակեց թռիչքը, որտեղ անկարգ ուղևորին հանձնեցին իրավապահներին: Իսկ 2013-ին Կիևի օդանավակայանի աշխատակիցները սխալմամբ Բաքու էին ուղարկել ՀՀ քաղաքացու, որին մի քանի օր անց վերադարձրեցին Ուկրաինա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |