Օբամայի վարկանիշը հասել է առավելագույն մակարդակի. Ամերիկացիների 48%-ն աջակցում է նրան24 դեկտեմբերի 2014 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի տնտեսության աճի ֆոնին նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը հասել է առավելագույն մակարդակի վերջին 20 ամսվա ընթացքում: Korrespondent.net-ը գրում է, որ CNN-ի և ORC-ի համատեղ անցկացրած հարցումների համաձայն, ամերիկացիների 48%-ն աջակցում է Օբամային: Օբամայի վարկանիշն ավելացել է հատկապես երիտասարդության և կանանց շրջանում նրա ժողովրդականության աճի արդյունքում: Մեկ ամսում սոցիալական այս խմբերում Օբամային վստահողների թիվն ավելացել է միանգամից 10%-ով: Փորձագետների կարծիքով, բացի տնտեսական հաջողություններից, Օբամայի վարկանիշի վրա դրական է ազդել նաև Կուբայի հետ հարաբերությունների վերականգնումը: Չնայած դրան, այս պահի դրությամբ ԱՄՆ-ի նախագահի աշխատանքից դժգոհ է ամերիկացիների 56%-ը, իսկ 49%-ը հայտարարել է, որ Օբամայի վարած քաղաքականությունը երկիրը տանում է սխալ ուղղությամբ: ԱՄՆ տնտեսության աճի տեմպը երրոր եռամսյակում գերազանցել է կանխատեսումները. ՀՆԱ աճը կազմել է 5%, այնինչ նախատեսվում էր միայն 3,9%: Սս ԱՄՆ տնտեսության աճի ամենաբարձր տեմպն է 11 տարվա ընթացքում: ԱՄՆ-ն վերականգնում է լիարժեք դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ և մտադիր է դեսպանություն բացել ԱՄՆ-ում ավելի քան կես դար անց: Հարաբերությունների վերսկսումը 18-ամսյա գաղտնի բանակցությունների արդյունք է, որոնք ընթացել են Կանադայի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի միջնորդությամբ: Հռոմի պապն է կազմակերպել բանախոսների վճռական հանդիպումը Վատիկանում: ԱՄՆ նախագահ Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հեռախոսազրույցում հաստատել են տասնամյակների վիրավորանքները մի կողմ թողնելու ու ամերիկա-կուբայական հարաբերություններում նոր դարաշրջան սկսելու պատրաստակամությունը: Կարգավորման վերջին խոչընդոտը ԱՄՆ քաղաքացի Ալան Գրոսին ազատ արձակելու հարցն էր, նրան ձերբակալել էին Կուբայում 5 տարի առաջ և դատապարտել էին 15 տարվա ազատազրկման արբանյակային սարքավորումների ապօրինի առաքումների համար: Գրոսն ազատ արձակվեց, առաջիկայում Ֆլորիդայում ազատ կարձակվեն երեք կուբացիներ, որոնք ձերբակալվել էին լրտեսության համար: Իսկ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հանդես կգա Հավանայի և Վաշինգտոնի հարաբերությունների մասին պաշտոնական հայտարարությամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |