Թուրքիան չեզոք կլինի Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության հարցում24 դեկտեմբերի 2014 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ոչ մեկին չի սատարի Եվրամիության և Ռուսաստանի միջև բնական գազի ու նավթի առաքումների շուրջ վեճում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: Ստամբուլում ընթացող «Համաշխարհային էներգետիկայի հեռանկարները-2014» խորհրդաժողովում իր զեկույցի ներածական մասում նախարարն ասել է, որ Թուրքիան «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նախագծի մասնակից չի եղել: ՌԴ ղեկավարության որոշումը եվրոպական շուկայի համար նախատեսված գազի երթուղին Բուլղարիայի փոխարեն Թուրքիայով անցկացնելու վերաբերյալ, ըստ նրա, վկայում է, որ սա միանգամայն այլ նախագիծ է: «Թուրքիան չի հրաժարվի ոչ ԵՄ-ին անդամակցելու իր հայտից, ոչ էլ հարևան Ռուսաստանից: Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված գործարքը բարի կամքի համաձայնություն է, այսինքն այն դեռ իրավաբանորեն պարտադրող չէ».-նշել է Թաներ Յիլդիզը: Նախարարը հայտնեց նաև Թուրքիայի քաղաքականության ակտիվացման մասին արևելյան ուղղությամբ: Հաջող բանակցություններ են վարվել Բաղդադի նավթի նախարարության հետ, իսկ հինգշաբթի Անկարայում կայանալու է ռազմավարական գործընկերության հանդիպում Իրաքի նախարար Հայդար ալ Աբադիի հետ: Իրաքում նավթի արդյունահանման ծավալն աճել է օրական 1,3 մլն բարելից 2003 թ. մինչև 3 մլն բարել օրական 2013-ին, ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության: «Մինչև 2014-ը արդյունահանվող նավթի ծավալը ավելացավ մինչև 14 մլն բարել օրական, որից 4 մլն առաքվելու է Իրաքից: Թուրքիան չի կարող մի կողմում մնալ այդ գործընթացից: Ուստի մեզ շատ է մտահոգում անկայունությունն Իրաքում: Զգալի տարածքներ ԻՊ հսկողության տակ են: Դա չի կարող մեզ չմտահոգել»,-ասել է թուրք նախարարը, հայտնում է Armenia Today-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրեցին, որ ԵՄ-ն մտադիր է համոզել Թուրքիային միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, առնվազն, չառաքել պատժամիջոցներին ենթակա ապրանքներ: Մասնավորապես, ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը օրերս հայտարարել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին, երբ Լատվիան կնախագահի Եվրամիությունում: Այդ մասին եվրոպացի պաշտոնյան ասել էր Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում էր աշխատանքային այցով եվրոպական դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինիի և հումանիտար օգնության գծով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանդիսի հետ: «Գործը ճիշտ ուղղությամբ է շարժվում»,-ասել է Հանը: Բացի այդ, եվրոպական պատվիրակությունն անդրադարձավ «ԻՊ» դեմ պայքարին ու Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին օգնելուն: Ըստ Մոգերինիի, թուրք վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցություններում քննարկվել են ԻՊ գրոհայինների մասին տեղեկությունների փոխանակման ու նրանց դեմ համակարգված պայքարին առնչվող հարցեր: Նա նաև հայտարարել է, որ Թուրքիային փախստականների համար 70 մլն եվրո օգնություն հատկացնելու հարցը քննարկման ավարտական փուլում է:,/i> Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ: Միությանն անդամակցելու մասին բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 13-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: Նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում: Ընթերցեք նաև՝ Անկարան հրաժարվում է բանակցել Եվրամիության հետ վերջինիս պահանջած ձևաչափով Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |