Բյուրեղավանի գիշերօթիկում համակարգչային դասասենյակի է բացվել. Երեխաներին 15 համակարգիչ է տրամադրվել24 դեկտեմբերի 2014 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 9 տարի Հայաստանի շուկայում գործում է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել նաև ընկերության աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսևորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:Այսօրինակ ծրագրերից մեկն էլ իրականացվել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում: Այս անգամ իրենց անձնական միջոցներից ներդրում են կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ադմինիստրատիվ վարչության աշխատակիցները: Նրանց նախաձեռնությունը ողջունել և որոշակի աջակցություն է տրամադրել նաև տնօրինությունը: Միասնական նվիրման արդյունքում համակարգչային դասասենյակ է ստեղծվել երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում: Տրամադրվել է 15 համակարգիչ, նույնքան սեղան և աթոռ, LCD հեռուստացույց, DVD նվագարկիչ և ջրատաքացուցիչ 2 կաթսա: Ադմինիստրատիվ վարչության աշխատակիցների նախաձեռնությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ընկերությունը գիշերօթիկին տրամադրել է Home-Zone Turbo սակագնային պլանի շրջանակում գործող 4G/Wi-Fi երթուղղիչ, ինչպես նաև ստեղծել է համակարգչային ներքին ցանց: Դա աշակերտներին թույլ կտա իրենց գիտելիքների պաշարը, ինչպես նաև տնայնագործական հմտությունները զարգացնել համացանցի ընձեռած հնարավորության շնորհիվ: «Հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարությունը կարևոր տեղ են զբաղեցնում ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունը կարևոր են որպես ձեռքբերում: Այս սկզբունքով առաջնորդվող մեր աշխատակիցները գիտակցում են նաև յուրաքանչյուր երեխայի համար կրթական բարենպաստ միջավայրի ապահովման կարևոր նշանակությունը: Նորարար լուծումներով դասասենյակն աշակերտներին թույլ կտա լրացնել գիտելիքների պաշարը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |