Նազարբաևը ստորագրել է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին օրենքը![]() 24 դեկտեմբերի 2014 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է «Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքը: Դեկտեմբերի 23-ին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը ստորագրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթղթով նախատեսվում է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև այլ միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում: Ենթադրվում է, որ կվերանայվեն ԱՀԿ անդամ Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կներդաշնակեցվի ԵՏՄ Միասնական մաքսային սակագինը: Վավերացված պայմանագիրը նախատեսում է անցումային շրջան՝ 1-8 տարի ժամկետով, ԵՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող Հայաստանի ներկրման մաքսային տուրքերի համապատասխանեցման համար: 12-60 ամիս ժամկետ է տրվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար: Բացի այդ, պայմանագրով վերապահվում են այլ պետությունների տարածքով ապրանքների տարանցման առանձնահատկությունները նույնականացման հատուկ միջոցների կիրառմամբ ու կանոնակարգում են սանիտարական, անասնաբուժա-սանիտարական և կառանտինային ֆիտոսանիտարական միջոցների կիրառման հետ կապված հարցերը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: ![]() Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |