Ճապոնիայի վարչապետը մտադիր է ՌԴ հետ խաղաղ պայմանագիր կնքել![]() 25 դեկտեմբերի 2014 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի վարչապտ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է աշխատել Ռուսաստանի հետ տարածքային խնդիրը լուծելու ու խաղաղ պայմանագիր կնքելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Աբեն հայտարարեց կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ տված մամուլի ասուլիսում: «ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ հանդիպմանը Պեկինում մենք կառուցողական երկխոսություն սկսեցինք տարբեր հարցերի շուրջ: Այժմ նախապատրաստվում է նրա այցը Ճապոնիա: Ես մտադիր եմ հետագայում ևս աշխատել հյուսիսային տարածքների (հարավային Կուրիլյան կղզիները՝ խմբ.) խնդրի լուծման և խաղաղ պայմանագրի կնքման ուղղությամբ, որը հաշվի կառնի երկու երկրների պետական շահերը»,-ասել է Աբեն: Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ իրավիճակին՝ Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ հակամարտությունը խաղաղ լուծում կստանա: Ճապոնիան ու Ռուսաստանը խաղաղ պայմանագիր չեն կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածքային վեճի պատճառով. Տոկիոն հավակնում է Շիկոտան, Իտուրուպ, Կունաշիր ր Հաբոմայ կղզիներին, որոնք անցան ԽՍՀՄ-ին պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո: Ռուսաստանն այդ կղզիները համարում է իր տարածքի անբաժան մասը: 2013-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագիր կնքելու հնարավորության մասին: Ըստ նրա, տնտեսական գործակցությունը երկու երկրների միջև «պայմաններ է ստեղծում խաղաղ պայմանագրի կնքման մասին ոչ միայն երազելու, այլ նաև իրական աշխատանք սկսելու համար»: Photo: Kremlin.ru ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |