Էկոնոմիկայի նախարար. ՀՀ-ն բանակցում է ԵՄ հետ գործակցության նոր համաձայնագրի շուրջ24 դեկտեմբերի 2014 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիությանհետ գործակցության նոր համաձայնագրի վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 24-ին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը. «Ներկա պահին բանակցություններ ենք վարում մեր եվրոպացի գործընկերների հետ տեսակոնֆերանսների միջոցով, որոնց ընթացքում որոշում ենք ԵՄ գործակցության հիմնական ուղղությունները»,- ասել է Ճշմարիտյանը, մեջբերում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։ Ծրագրվում էր, որ Հայաստանը 2013-ի նոյեմբերի 28-ին Վիլնյուսում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ Սակայն, սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը նշել էր, որ 2015-ի գարնանը կլինիՀայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի հենքի վրա Հայաստան-ԵՄ նոր իրավապայմանագիր: «Վերջին երկու ամսում մենք ականատես եղանք, որ կա հստակ բանակցային, ձևաչափային գործընթաց Հայաստանի հետ՝ կապված իրավապայմանագրային դաշտի հստակեցման հետ, և այստեղ կարծես թե գործում է այն տրամաբանությունը, ինչի մասին խոսում էինք դեռևս վիլնյուսյան գագաթնաժողովից անմիջապես հետո»,– ասել է նա՝ հավելելով, որ չի կարելի մի կողմ դնել արձանագրված փաստը՝ Հայաստանը հաջողությամբ ավարտել էր Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, և բանակցային գործընթացին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար պիտի հենվի ինչ–որ տրամաբանության վրա: «Եթե փորձենք բանաձևենք դա հետևյալն է. Ասոցացման համաձայնագրի քաղաքական կոչված հատվածը, ոչ Ազատ առևտրի տնտեսական էլեմենտը, նա կարծես թե, իր ճնշող մեծամասնությամբ որևէ խնդիր չունի, այսինքն՝ արդեն բանակցվածից տարբերություն չունի»,- ասել է քաղաքագետը: Թե դա ինչպես կկոչվի, նրա գնահատմամբ, կարևոր էլ չէ, կարող է պայմանականորեն կոչվել «Ասոցացում մինուս» կամ «Հայաստան–Եվրամիություն ռազմավարական գործընկերության համաձայնագիր»: Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, Կարեն Բեքարյանը ներկայացրել է ապագայի մոդելը՝ ելնելով հետևյալ տրամաբանությունից, որ խնդիրները պայմանականորեն բաժանվում են 3 խմբի. հարցերի բլոկ, որոնցում Հայաստան-ԵՄ տնտեսական գործակցության հարցում խնդիրներ չկան, և սրանք էլ պետք է դառնան Հայաստան-ԵՄ նոր իրավապայմանագրայի մաս, հարցերի խումբ, որտեղ խնդիրներ կան և, հետևաբար, չպետք է ներառվեն նոր փաստաթղթում, և երրորդ խումբ, որտեղ անգամ եթե կան հակասություններ, ապա կա տպավորություն, որ դրանք հաղթահարելի են բանակցությունների ներքո: «Սա բանակցային տեխնոլոգիան է, և ինձ մոտ տպավորություն է, որ այդ տեխնոլոգիայով էլ շարժվում են, իսկ դա նշանակում է, որ գործընթացը կարող է լինել բավականին արագ: Եվ արագ ասելով ակնկալիք ունենք, որ արդեն 2015–ի գարնանը, կարող ենք որպես այդպիսին ունենալ ԵՄ-ի հետ նոր իրավապայմանագրային ձևաչափ»,- ասել է Կարեն Բեքարյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |