Էրդողանի լրտեսամոլությունը. Մեղադրվել է հերթական թուրքական կազմակերպությունը![]() 25 դեկտեմբերի 2014 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Թուրքիայի Գիտատեխնիկական հետազոտությունները խորհրդի (ТUBITAK) անդամներին թուրքական ղեկավարության բանակցությունների գաղտնալսումը կազմակերպելու մեջ: 2013-ի դեկտեմբերին Թուրքիայում աղմկահարույց հակակոռուպցիոն գործողություն սկսվեց, որից հետո երկրում ձերբակալվում են ոստիկանության աշխատակիցներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Համարվում է, որ ամենաազդեցիկ իմամներից մեկը ժամանակակից աշխարհում՝ Գյուլենն էր նախաձեռնել մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալը, որը ցնցեց Թուրքիայի քաղաքական համակարգը «ընտրական» 2014 թվականին: Թուրքիայի ղեկավարը մեղադրում է Գյուլենին «զուգահեռ պետություն» ստեղծելու, սկանդալը հրահրելու, հակակառավարական ելույթների հեռախոսազրույցների զանգվածային գաղտնալսումների կազմակերպման, իսկ ավելի մեծ հաշվով՝ Թուրքիայում հեղաշրջում ծրագրելու մեջ: Անցած հանգստյան օրերին կրկին ձերբակալություններ են կատարվել Թուրքիայում Գյուլենի կողմնակիցների շարքերում: Անցած շաբաթ Ստամբուլի դատարանը Գյուլենին ձերբակալելու թույլտվություն տվեց: «Գաղտնի կազմակերպությունն աճել է ТUBITAK-ում որպես չարորակ ուռուցք, որը ոչ թե գիտությունն էր զարգացնում, այլ հող էր ստեղծում երկրի ղեկավարության խոսակցությունները գաղտնալսելու դավաճանական ծրագրերի համար՝ ծառայելով օտար պետության հետախուզությանը: Սա ոչ միայն դավաճանություն է, սա անբարոյական վերաբերմունք է գիտության հանդեպ»,-ասել է Էրդողանը դեկտեմբերի 24-ին ելույթ ունենալով Անկարայում գիտնականներին պարգևների տրամադրման արարողության ժամանակ: Նա հավելել է, որ «զուգահեռ կառույցի» մասնակիցները, որոնք մշակում էին հեռախոսազրույցների թվայնացման համակարգը, իրենք են օգտագործել այն գաղտնալսման համար: Սակայն Թուրքիան, ըստ նախագահի, հաղթեց «զուգահեռ պետության» դեմ պայքարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գյուլենականների հետ կապված սկանդալը չշրջանցեց նաև Ադրբեջանը, որտեղ շարժման հետ կապերի համար ոմանք տուժեցին, իսկ որոշ դեպքերում զրկվեցին պաշտոններից: Պաշտոնանկ արվեց նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը, երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհագ Հաջիևը, նախագահի աշխատակազմին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը, այլ պաշտոնյաներ, պատգամավորներ: Խմբի ջախջախման թեման Ադրբեջանում քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն ղեկավարության մակարդակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |