Թուրքիայի նախագահը հայտարարել է հաղթանակի մասին Գյուլենի ղեկավարծ շարժման հանդեպ![]() 25 դեկտեմբերի 2014 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարծ շարժման հանդեպ հաղթանակի մասին:Էրդողանն ասել է, թեԳյուլենի շարժման դեմ պայքարը «պայքար է հանուն երկրի ազատության»: Նա նշել է նաև, որ ապօրինի կառույցների դեմ գործողությունները կշարունակվեն, գրումէ AZE.az-ը Sabah-ին հղումով: Դեկտեմբերի 25-ին Էրդողանը մեղադրեց Թուրքիայի Գիտատեխնիկական հետազոտությունները խորհրդի (ТUBITAK) անդամներին թուրքական ղեկավարության բանակցությունների գաղտնալսումը կազմակերպելու մեջ: Նա հավելել է, որ «զուգահեռ կառույցի» մասնակիցները, որոնք մշակում էին հեռախոսազրույցների թվայնացման համակարգը, իրենք են օգտագործել այն գաղտնալսման համար: Սակայն Թուրքիան, ըստ նախագահի, հաղթեց «զուգահեռ պետության» դեմ պայքարում: Ըստ Էրդողանի, Գյուլենի շարժումը «զուգահեռ» կառույց է», որն ունի հակապետական ուղղվածություն, դա ոչ թե կրոնական կառույց է, այլ քաղաքական բնույթի ապօրինի կազմակերպություն: Թուրքիայի նախագահը նաև հորդորել է Գյուլենին չմիջամտել երկրի ներքին գործերին: 2013-ի դեկտեմբերին Թուրքիայում աղմկահարույց հակակոռուպցիոն գործողություն սկսվեց, որից հետո երկրում ձերբակալվում են ոստիկանության աշխատակիցներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Համարվում է, որ ամենաազդեցիկ իմամներից մեկը ժամանակակից աշխարհում՝ Գյուլենն էր նախաձեռնել մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալը, որը ցնցեց Թուրքիայի քաղաքական համակարգը «ընտրական» 2014 թվականին: Գյուլենն ամենաազդեցիկ իմամներից մեկն է աշխարհում, որը հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին և դեմ է երկրի միջամտությանը Սիրիայի պատերազմին: Նա հանդես է գալիս նաև քրիստոնյաների, մահմեդականների և հուդայականների միջկրոնական երկխոսության օգտին: Այդ հայացքները հակասում են Էրդողանի ծրագրերին, որը զգալիորեն սառել է ԵՄ հանդեպ, սատարում է Ասադի դեմ կռվող գրոհայիններին, արագ տեմպերով իսլամականացնում է Թուրքիան և սատարում պաղեստինցիներին: Համարվում է, որ հենց Գյուլենն էր նախաձեռնել մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալը, որը ցնցեց Թուրքիայի քաղաքական համակարգը «ընտրական» 2014 թվականին: Գյուլենի գլխավորած նուրսիստների շարժումը կրոնական կազմակերպություն է, որը մասնագետները համարում են «թուրքական կրոնական աղանդ», «ծայրահեղական կազմակերպություն», «պանթուրքիստական», ինչպես նաև «պանիսլամիստական» կամ «քրդական ծայրահեղական» կազմակերպություն: Կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո ազգությամբ քուրդ, հայտնի աստվածաբան, Ղուրանի մեկնաբան, վահաբբիզմի հակառակորդ Սաիդ Նուրսիի կողմից: Այսօր նուրսիստների համայնքի համախառն կապիտալը հասնում է 80 մլրդ դոլարի: Photo: Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |