Լատվիայի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսության մակարդակով 5 հուլիսի 2006 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահ Վաիրա Վիկե-Ֆրեյբերգային, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վաիրա Վիկե-Ֆրեյբերգան գոհունակություն է հայտնել երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակի վերաբերյալ եւ հույս հայտնել, որ առաջիկա տարիների ընթացքում հնարավոր ներուժը կօգտագործվի Լատվիայի եւ Հայաստանի համագործակցության ընդլայնման եւ խորացման համար: Իր հերթին Աշոտ Գալոյանը նշել է, որ Հայաստանն ի դեմս Լատվիայի տեսնում է կայուն գործընկերոջ` եվրաինտեգրման, հատկապես Նոր հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ Բալթյան եւ Հարավկովկասյան տարածաշրջանների համագործակցության շրջանակում: Լատվիա այցելության ընթացքում Հայաստանի դեսպանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Լատվիայի տնտեսության նախարարի, պաշտպանության նախարարի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամների, ԱԳ նախարարության պետքարտուղարի, երկկողմ հարաբերությունների վարչության տնօրենի եւ Լատվիայի գործարարների միության նախագահի հետ: Լատվիայի տնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ լատվիական կողմը նշել է, որ իրենք պատրաստ են հիմնել հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողով` երկկողմ տնտեսական ծրագրերի մշակման եւ փոխշահավետ բնագավառներում համագործակցության զարգացման համար: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ |