Ղազախստանի գործարարներն առաջարկում են սահմանափակել առևտուրը ԵՏՄ շրջանակում![]() 26 դեկտեմբերի 2014 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի Ձեռնարկատերերի ազգային պալատն առաջարկում է կառավարությանը ժամանակավոր առևտրային սահմանափակումներ կիրառել Եվրասիական տնտեսական միության շրջանակում՝ պաշտպանելու համար ներքին շուկան ռուսական ռուբլու փոխարժեքի թուլացման պայմաններում, հայտնում է պալատի մամուլի ծառայությունը: Ազգային պալատը նաև առաջարկում է վերամշակման հատվածի ձեռնարկությունների կետային սուբսիդավորում, առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտում և սննդի արդյունաբերության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Տենգեի լուրջ ամրապնդումը ռուսական ռուբլու հանդեպ բացասաբար է անդրադառնում Ղազախստանի էկոնոմիկայի արտադրական հատվածի վրա: Կառավարությունն այժմ միջոցներ է ձեռնարկում թույլ չտալու համար տնտեսական աճի նվազում: Ուստի Ղազախստանի Ձեռնարկատերերի ազգային պալատն անհրաժեշտ է համարում ներքին շուկայի պաշտպանությունը առևտրային ժամանակավոր սահմանափակումների ներմուծման միջոցով, որոնք թույլատրելի են ԵՏՄ մասին պայմանագրով»,-ասվում է հաղորդագրության մեջ: 2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրեցին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: Դեկտեմբերի 24-ին ԵՏՄ Բարձրագույն տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարվեց, որ ավարտվեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացակարգերը: Նախատեսվում է, որ Ղրղզստանը միությանը կմիանա 2014-ի մայիսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |