Կիպրոսի խորհրդարանի նախկին խոսնակը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով![]() 26 դեկտեմբերի 2014 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահր հրամանագրով Կիպրոսի խորհրդարանի նախկին խոսնակ Վասոս Լասարիդիսը օրերս պարգևատրվել էր «Մխիթար Գոշ» մեդալով: Վասոս Լասարիդիսը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1985 թ. դեկտեմբերի 30-ից մինչև 1991 թ. մայիսի 30-ը: Մեդալը նախկին խոսնակին Կիպրոսում հանձնել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Արարողությունը տեղի է ունեցել խոսնակ Յանակիս Օմիրուի գրասենյակում Կիպրոսի խորհրդարանի պատգամավորների ներկայությամբ: Արարողությանը ներկա էին Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, կիպրոսահայ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վարուժան Էրքելյանը, Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, որը հատուկ ժամանել էր Աթենքից, հայտնում է Cyplive.com-ը: 1993թ. ընդունված օրենքի համաձայն Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։ 2014թ. ընդունված օրենքով մեդալի կարգավիճակը չի փոփոխվել: Մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական, քաղաքական գործիչները, գիտնականները, դիվանագիտական գործիչները և իրավաբանները: Photo: Philenews.com ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |