Քաթարի և Հունաստանի ավիաընկերությունները դեպի ՀՀ չվերթներ կսկսեն. Եվս երկուսի հետ բանակցում են![]() 26 դեկտեմբերի 2014 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Qatar Airways և Aegean Airlines ավիաընկերությունների ներկայացուցիչները հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել են դեպի Հայաստան 2015-ին չվերթեր սկսելու մասին: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, հայկական կողմը նաև բանակցում է Singapore Airlines և ավստրալական Qantas Airways-ի հետ: «2014-ին նաև հաջող բանակցություններ ենք վարել British Airways–ի հետ»,– հավելել է նախարարը, մեջբերում է ԱՌԿԱ-ն։ Ճշմարիտյանն ընդգծել է, որ ներկայում օդային հաղորդակցության ոլորտն արդեն ազատականացվել է 6 երկրի` Ռուսաստանի, Ավստրիայի, Իրանի, Իսպանիայի, Թուրքմենստանի և Իրաքի հետ։ 2013-ի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Դրա հաստատմամբ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել մեր երկրում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Հիմնադրվելով 2003թ. հուլիսին, «Իթիհադը» առևտրային գործունեություն է սկսել նույն տարվա նոյեմբերից և կարճ ժամանակում դարձել կոմերցիոն ավիացիայի ամենաարագ զարգացող ավիաընկերությունն աշխարհում: Շարժակազմը բաղկացած է 66 օդանավերից, որոնք շաբաթական 1000-ից ավել թռիչք են իրականացնում` սպասարկելով ուղևորային և բեռնային 84 ուղղություններ դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Հյուսիսային Ամերիկա: «Օդային հաղորդակցության ազատականացման համար ևս չորս պետության հետ (Իտալիա, Բուլղարիա, Իսրայել, Թաիլանդ) դեռ բանակցություններ ենք վարում։ Եվս 11 երկիր արդեն արձագանքել են Հայաստանի առաջարկին` ավիափոխադրումների ազատականացման բանակցությունները սկսելու վերաբերյալ։ Դրանց թվում են` Քաթարը, Քուվեյթը, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Գերմանիան, Չեխիան, Ուկրաինան, Չինաստանը, Սինգապուրը, Կուբան»,– ասել է Ճշմարիտյանը։ Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2013-ի հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր էր տրամադրել Air Armenia ընկերությանը մեկ տարով դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով և Սամարա թռիչքների համար: Արդեն 2014-ին ևս մեկ ավիաընկերություն մուտք գործեց ՀՀ ավիացիոն շուկա՝ Etihad Airways-ը: 2014-ի հուլիսից ընկերությունը շաբաթական 4 անգամ չվերթներ է իրականացնում Աբու Դաբի – Երևան ուղղությամբ: Etihad-ը միակ առևտրային ավիաընկերությունն է Ծոցի երկրներից, որ ծառայությունների ամբողջական փաթեթ է տրամադրում դեպի Երևան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |