Կիևում ներկայացվել է «Հայագիտության արդի հարցեր» գիտական հանդեսի երկրորդ թողարկումը![]() 27 դեկտեմբերի 2014 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության «Հայագիտության արդի հարցեր» գիտական հանդեսի երկրորդ թողարկման շնորհանդեսը: Ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը, թողարկման մեջ հավաքվել են 26 հետազոտողների աշխատանքներ, որոնք ներկայացրել են իրենց նյութերը Բերեժանիի միջազգային գիտաժողովում 2014-ի սեպտեմբերին: Ըստ գիտնականի, արդեն բարի ավանդույթ է դարձել ՈւՀՄ պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեի կողմից հայագիտական աշխատությունների հրատարակությունը: Ինչպես ասել է Դավիթ Դավթյանը, հրատարակության pdf-տարբերակը հասանելի կլինի նաև համացանցից օգտվողների համար, հայտնում է AnalitikaUA.net-ը: Ինչպես ավելի վաղ նշել էր Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, գիտությունն ավանդաբար գտնվում է կազմակերպության ուշադրության կենտրոնում: «Ստեղծելով հարթակ Ուկրաինայում հայերի բազմադարյա պատմության ուսումնասիրության համար՝ մենք կարևոր փաստեր ենք բացահայտում գալիք սերունդների համար: Դա լավ հիմք է հետագա դինամիկ զարգացման համար, և մենք հետևողականորեն աշխատելու ենք այդ ուղղությամբ»,-ասել է Շատվորյանը: Դեկտեմբերի 25-ին Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության ամփոփոիչ խորհրդաժողովը: Նիստում ընթերցվեցին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի, Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի ողջույնի խոսքերը: Ներկաներին ողջունեցին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը և ՀԱԵ ուկրաինական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: Խորհրդաժողովին մասնակցել են տարածաշրջանային համայնքների ղեկավարներ, երիտասարդական կազմակերպությունների նախագահներ, հոգևորականության ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր Ուկրաինայի ու Լեհաստանի տարբեր շրջաններից: Խորհրդաժողովի ժամանակ քննարկվել են հայկական սփյուռքի արդի հարցեր, նախանշվել են 2015-ի առաջնայնությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |