ՀԱՊԿ-ն ունակ է պատասխանել ՆԱՏՕ-ի գործողություններին, բայց վերջինիս թշնամի չի համարում![]() 27 դեկտեմբերի 2014 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները կարող են հանգուցալուծվել միայն խաղաղ քաղաքական ճանապարհով, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Վեստի 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այսօր այլընտրանք չկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ, նաև Լեռնային Ղարաբաղին»,-ասել է Բորդյուժան: Նա նշել է, որ ՀԱՊԿ ղեկավարության դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում առաջացած հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: «Խաղաղ համաձայնագիր է պետք, պետք են խնդիրների լուծման քաղաքական ձևեր: Ես կողմ եմ, որ բոլոր այդ հակամարտությունները լուծվեն միայն քաղաքական ճանապարհով»,-ասել է Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Կազմակերպության անդամ պետությունները ստեղծելու են անվտանգության համակարգ, որն ունակ է պատասխանելու ՆԱՏՕ-ի գործողություններին, սակայն ՆԱՏՕ-ին թշնամի չի համարում: «Մենք չպետք է պատասխանենք սադրիչ գործողություններին, սակայն պետք է ստեղծենք անվտանգության այնպիսի համակարգ, որը կկարողանա պաշտպանել մեզ ցանկացած չմտածված արկածախնդրությունից, այդ թվում ՆԱՏՕ-ի»,-ասել է Բորդյուժան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՀԱՊԿ արձագանքելու Դաշինքի ներկայության ընդլայնմանը կազմակերպության սահմանների մոտ: ՆԱՏՕ-ի որոշումը ՌԴ սահմանների մոտ ռազմական խմբավորումների ավելացման մասին, այդ թվում ռազմական ավիացիայի, Բորդյուժան հակաարդյունավետ քայլ է համարել: «Սրանք ահաբեկմա՞ն գործողություններ են: Բայց դրանք ոչ մի արդյունք չեն տալիս»,-ասել է նա: ՀԱՊԿ-ը չի ենթադրում ռազմական հակամարտության հնարավորություն ՆԱՏՕ-ի հետ: «Մինչև վերջերս ՆԱՏՕ-ն մեր կողմից ընկալվում էր որպես գործընկեր»,-ասել է Բորդյուժան: «Ուկրաինան ցույց տվեց, թե ինչու կյանքի չկոչվեցին ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափի շփումներն ու գործակցությունը: Այլ էին քաղաքական պատճառները: Այնպես էր պետք անել, որ Ռուսաստանի հարևանությամբ լարվածության օջախ հայտնվեր: Եվ այստեղ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները վերջին դերը չխաղացին»,-հայտարարել է Բորդյուժան: Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք ներկայացրեց Գերագույն ռադայի քննարկմանը երկրի արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին: Արդեն դեկտեմբերի 23-ին խորհրդարանը հավանություն տվեց առաջարկին: Հիմնավորման մեջ ասվում էր, որ «դա թույլ կտա ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության ու անկախության պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել»: «Արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին Ուկրաինայի խորհրդարանի որոշումը չի սպառնում ՌԴ անվտանգությանը, քանի որ դա քաղաքական որոշում է, սակայն եթե այն հետագայում ռազմական իմաստ ստանա (անդամակցում ՆԱՏՕ-ին), ապա մենք համարժեք կգործենք: Այդ դեպքում ՆԱՏՕ-ի հետ ամբողջական խզում կլինի, որը վերականգնել հնարավոր չի լինի»,-ասել է Անտոնովը: Դեռ նոյեմբերին Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը դադարեցրել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու ջանքերը՝ «Դաշինքի ապակառուցողական և թշնամական գործողությունների» պատճառով: «Հաշվի առնելով ապակառուցողական ու հաճախ թշնամական գործողությունները ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի ու ՀԱՊԿ դեմ… դադարեցվում են ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու ջանքերը»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում: Գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը զարգացնելու է հետագա գործակցությունը ԵԱՀԿ հետ, ամրապնդելու է գործակցությունը ՇՀԿ հետ ու կապեր է հաստատելու Լատինական Ամերիկայի երկրների ու Իրանի հետ»: Հունիսին Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը: Ավելի ուշ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը չի վերաբերում կազմակերպության անդամ երկրներին: Ըստ նրա, Բորդյուժայի խոսքերը վերաբերվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին: «Բորդյուժայի հայտարարությունը վերաբերվում է կոնկրետ երկու կազմակերպությունների հարաբերություններին, ոլ թե անդամ երկրներից որևէ մեկի հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ»,-ասել էր Շավարշ Քոչարյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |