Արցախը հերքում է ադրբեջանցիների տարածած տեղեկությունը. Աղդամի ուղղությամբ դիվերսիայի փորձ ՊԲ-ն չի արել![]() 27 դեկտեմբերի 2014 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունը, թե Արցախի Պաշտպանության բանակնԱղդամի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել, իրականությանը չի համապատասխանում: Ավելի վաղ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը տեղեկություն էր տարածել, իբր երեկոյան հայկական կողմն Աղդամի շրջանի ուղղությամբ դիվերսիայի փորձ է իրականացրել: «Կարճատև փոխհրաձգությունից հետո, մեծ կորուստներ կրելով, հակառակոդրը նահանջել է: Գերի է վերցվել դիվերսիոն խմբի անդամ, ըստ նախնական տեղեկատվության, պրոֆեսիոնալ զինծառայող Արսեն Բաղդասարյանը»,- ասվում էր ադրբեջանցիների հաղորդագրությունում, գրում է Trend-ը: Անդրադառնալով Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ՊԲ-ից հայտնում են, որ տվյալ անձը, լինելով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը: Կարդացեք նաև՝ Շաբաթը շփման գծում. 11.000 կրակոց և դիվերսիայի մի քանի փորձ ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |