Ստամբուլում քրիստոնեական եկեղեցի կկառուցվի. Այն կլինի առաջինը 1923-ից ի վեր 4 հունվարի 2015 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում առաջին անգամ կկառուցվի քրիստոնեական եկեղեցի 1923-ին Օսմանյան կայսրության անկումից ի վեր: Այս մասին գրում է Der Spiegel-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով։ Արամեական քրիստոնյաների համար նախատեսված տաճարը կկառուցվի Ստամբուլի Էշիլքյոյ թաղամասում։ Կառավարության նման որոշման մասին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է ոչ մուսուլսմանական կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Tert.am-ը գրում է, որ Թուրքիայում արդեն կառուցված եկեղեցիները վերականգնվել և վերանորոգվել են, սակայն նոր եկեղեցի կառուցել կառավարությունը մինչև այդ չի թույլատրել։ Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Թուրքիա այցից հետո։ Հռոմի պապը նոյեմբերի 28-ին Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումներում կրոնական հանդուրժողականության և երկխոսություն սկսելու կոչ է արել` հակահարված տալու ծայրահեղականությանը Միջին Արևելքում: Ելույթ ունենալով Անկարայում՝ Ֆրանցիսկոս պապը բոլոր կրոնների հետևորդներին կոչ է արել հարգել մարդկային կյանքը, արժանապատվությունը և կրոնական ազատությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |