Թուրք աշակերտները կոչ են անում վերակառուցել Իզմիրում հայկական եկեղեցին և այն թանգարան դարձնել![]() 6 հունվարի 2015 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Իզմիրի դպրոցներից մեկի աշակերտները պատմության և աշխարհագրության դասին շրջակայքում արած «պատմության զբոսանքի» ընթացքում ուշադրություն են դարձրել մի բանի, ինչը տեղի պաշտոնյաները «չէին նկատել»: Նրանք այցելել են 19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցի և ականատես եղել, թե ինչպես է այն վերածվել ախոռի, գրում է Tert.am-ը՝ Taraf պարբերականին հղումով: Աշակերտները կոչ են արել վերակառուցել եկեղեցին և այն թանգարանի վերածել՝ զարմանալով եկեղեցում նման տեսարանից: Կառույցի շինության հստակ թվականը հայտնի չէ, սակայն տեղեկություններ կան, որ այն շարունակել է գործել մինչև 1922-ը: Հայերի բռնի տեղահանությունից հետո որոշ ժամանակ այն որպես ռազմական պահեստ է ծառայել, իսկ այժմ այնտեղ կենդանիներ են պահում: Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությունը պարբերաբար ոչնչացվել է՝ հայերից բացի թուրքերը կանխամտածված ոչնչացրել են նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Վերջին տարիներին այդ երկրի իշխանությունը սկսել է որոշ հայկական կոթողներ վերականգնել, ինչի նպատակը միջազգային հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու և եկամտի նոր աղբյուր ունենալն է: Բայց ոչ բոլոր եկեղեցիներն են ուշադրության կենտրոնում, և բազմաթիվ հայկական կոթողներ կամ վերածվում են այլ նշանակության շինությունների: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |