Վաղը Բաթումում մեկնարկում է հայ-վրացական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստը 6 հուլիսի 2006 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-10 Բաթումում տեղի կունենա հայ-վրացական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը, որը կղեկավարեն Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին եւ նրա հայ գործընկեր Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես հաղորդել են Վրաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտում, հանձնաժողովի աշխատանքին կմասնակցի նաեւ Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության փոխղեկավար Վալերի Չեչելաշվիլին: Նիստի ընթացքում նախատեսվում է որոշել Վրաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ տնտեսական եւ հումանիտար համագործակցության գերակայությունները, քննարկել արդի հարցերը, այդ թվում երկու պետությունների միջեւ պայմանագրա-իրավական բազայի կատարելագործմանն առնչվող հարցեր: Միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենա նաեւ հայ եւ վրացական գործարար շրջանակների համաժողով, որին կմասնակցեն Նողաիդելին եւ Մարգարյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |