Էրդողանը` Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ. Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել «պատմական փաստերը»![]() 7 հունվարի 2015 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել պատմական փաստերը, այդ թվում 1915 թվականի իրադարձությունները։ Ըստ ադրբեջանական Vesti.az կայքի, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի դեսպանների համաժողովում։ Թուրքիայի նախագահն իր ելույթում նշել է, որ այս տարի աշխարհի որոշ շրջանակներ նշելու են «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցը։ Թուրքիայի նախագահի ելույթի այս հատվածը փոխանցում է ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական TRT Haber-ը։ APA գործակալությունը, վկայակոչելով CNN Turk հեռուստաընկերությունը, հաղորդում է, որ Էրդողանը ճաշի է հրավիրել համաժողովին մասնակցած Թուրքիայի դեսպաններին և ճաշկերույթի ընթացքում խոսել նաև հայկական հարցերից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ այս հաղորդագրության, Էրդողանն ասել է, թե հայերը գերադասում են իրենց էներգիան վատնել «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը» քաղաքականացնելու վրա։ «Այս կապակցությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դրսում լայնածավալ գործունեություն է տանում։ 2015 թվականին նախարարությունը և համապատասխան այլ կառույցներ աշխատելու են համակարգված։ Ես համոզված եմ, որ նրանք կարող են հաղթահարել անհիմն մեղադրանքները», - դեսպանների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահը։ Աշխարհի երկրներում հավատարմագրված Թուրքիայի դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների չորսօրյա համաժողովը սկսվել է հունվարի 5-ին։ Թուրքական Today’s Zaman-ի փոխանցմամբ՝ համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Եվրոպային մեղադրել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում կանխակալ, միակողմանի վերաբերմունք ցուցաբերելու մեջ և նշել է, որ չնայած դրան՝ Անկարան շարունակում է Եվրամիությանը ինտեգրվելու ջանքերը։ Նա ասել է, որ արտգործնախարարությունը և կառավարությունն ընդհանրապես ամեն ինչ անում են թուրք հանրությանը ոգևորելու Եվրամիությանն անդամակցելու հեռանկարով, ջանքեր են թափում, որ Թուրքիայի քաղաքացիները կարողանան առանց վիզայի Շենգենի գոտու երկրներ մեկնել։ Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին՝ նա ևս մեկ անգամ պնդել է Սիրիայի տարածքում անվտանգության և ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու Անկարայի դիրքորոշումը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ, որն ավարտվել էր թուրքերի հաղթանակով, Չավուշօղլուն պլանավորել է դեսպանների համաժողովի շրջանակում հունվարի 9-ին մեկօրյա այց կատարել Չանքալայի նահանգ։ Իսկ «Անադոլու» լրատվական գործակալությունը նաև որոշ թվաբանական տվյալներ է հաղորդում. Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան դիվանագիտական ներուժի տեսանկյունից դարձել է աշխարհի 6-րդ երկիրը։ Թուրքիան աշխարհով մեկ 228 դեսպանուտ և դիվանագիտական ներկայացուցչություն ունի։ Ւսկ Ստամբուլն այստեղ գործող բազմաթիվ երկրների գլխավոր հյուպատոսությունների թվով դարձել է աշխարհի երկրորդ քաղաքը Նյու Յորքից հետո։ Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` ասելով, թե թույլ չեն տա Հայաստանին 1915-ի իրադարձությունները քարոզել որպես ցեղասպանություն: Նրա խոսքով՝ Թուրքիան հետևում է այդ ուղղությամբ Հայաստանի գործողություններին: Արտգործնախարարը նշել է, որ 2014-ին Հայաստանը և հայկական լոբբին այդ բնագավառում հատուկ ակտիվություն են դրսևորել.«Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան դա անպատասխան կթողնի»:Նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է հանձնաժողով ստեղծել 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |