ՔԶԱԿ. Սիրիական բանակը գնդակոծել է խաղաղ բնակիչներին քլորով![]() 8 հունվարի 2015 - 14:21 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է երրորդ զեկույցը Սիրիայում թունավոր նյութերի կիրառման վերաբերյալ, որը ներկայացրել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը՝ ՔԶԱԿ-ը: Փաստաթղթից հայտնի է դառնում, որ 2014-ին Սիրիայի իշխանությունները երեք անգամ քլորի գազ են կիրառել խաղաղ բնակիչների դեմ, հայտնում է Ռոսբալտը: Չնայած, որ զեկույցի հեղինակները ուղղակիորեն պատասխանատու չեն համարում Բաշար Ասադին, սակայն ըստ նրանց հավաքած տեղեկությունների, գազով տակառները նետվել են ուղղաթիռներից, որոնցից իշխանությունների հակառակորդները չունեն: Այդ մասին հայտնել է 37 վկաներից 32-ը, որոնց հարցաքննել են զեկույցը պատրաստելիս: 26 մարդ ցույց է տվել, որ լսել է տակառների վայր ընկնելուն հատուկ բնորոշ սուլոցը, իսկ 29-ը զգացել է «գազի կուտակմանը բնորոշ հոտը»: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերը նշել է, որ հաշվետվությունը ներկայացրել է իշխող ռեժիմի կողմից թունավոր նյութերի օգտագործման առավել հստակ վկայությունները: Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է: ՄԱԿ մամուլի ծառայությունը հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ սիրիացիները ոչնչացրել են քիմիական զենքի պաշարների մեծ մասը Քիմզենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ: Դուրս է բերվել և ոչնչացվել մոտ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |