«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է ֆրանսիացի հանդիսատեսի դատին (վիդեո) 8 հունվարի 2015 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Սերժ Ավեդիքյանի ևԵլենա Ֆետիսովայի հեղինակած«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է ֆրանսիացի հանդիսատեսի դատին: Ինչպես հայտնում է Epochtimes.com.ua-ն, ցուցադրությունը կայացել է հունվարի 7-ին: Հունվարի 9-ին՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, այն կհեռարձակվի Ուկրաինայի Առաջին ազգային ալիքով: Մինչդեռ, հունվարի 8-ին Թբիլիսիի Ազգային գրադարանում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 91-ամյակին նվիրված երեկո, որի կազմակերպիչն է «Վիրահայերի միությունը»: «Մենք կազմակերպել ենք երեկոն Վրաստանի մշակույթի նախարարության և Երևանի Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի հետ համատեղ: Երեկոն կբացվի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի և նկարիչ Արտեմ Ալաբուլյանցի աշխատանքների ցուցադրությամբ: Այնուհետև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանները հանդես կգան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարմամբ»,- ասել է «Վիրահայերի միության» նախագահ Մարիամ Առաքելովան: Ըստ նրա, երեկոյի ընթացքում կցուցադրվի նաև Փարաջանովին նվիրված վավերագրական ֆիլմը, հյուրերի համար ելույթ կունենան վրացական ազգային պարի «Ռուսթավի» և հայկական ժողովրդական պարի «Ջեյրան» համույթները, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն: «Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով։ Այն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղ կյանքին նրան օգնում է դիմակայել գեղեցիկի հանդեպ սերը։ «Փարաջանովի» հայաստանյան պրեմիերան կայացել է 2013-ի հուլիսին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը, իսկ Ուկրաինայում այն էկրան է բարձրացել սեպտեմբերի 26-ին: Ֆիլմի բյուջեն կազմել 1 մլն 980 հազար եվրո էր, որի կեսը տրամադրել էր Կինոյի հարցերով Ուկաինայի պետական գործակալությունը: Սերգեյ Փարաջանովին նվիրված մոտ 20 ֆիլմ կա, 1991-ից Երևանում գործում է նրա տուն-թանգարանը, որտեղ հավաքված են ռեժիսորի գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանել է Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը: 1966-ին սկսել է աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Նրա արվեստի ինքնատիպությունը հաստատվել է 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ նրան ազատ արձակեցին, բայց1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ: Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |