ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ վիզային ռեժիմի կիրառում չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտը` պատասխանելով «Ռուսաստանը եւ աշխարհը ձեր հարցերի պատասխաններում» ինտերնետ-նախագծի շրջանակներում ստացված հարցին: Աղբյուրի համաձայն, այդ հարցի առնչությամբ որեւէ բանակցություններ չեն տարվում: Ներկայումս ԱՊՀ երկրներից քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների վիզային ռեժիմ գործում է Ռուսաստանի եւ Վրաստանի ու Թուրքմենստանի միջեւ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---