Իսլամիստները քանդել են Հալեպի հայ կաթողիկե եկեղեցին![]() 10 հունվարի 2015 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին «Իսլամական պետության» միավորման մաս հանդիսացող «Լիբանանի ազատագրման շարժման» ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Հալեպի Ալ Թիլալ թաղամասում գտնվող Սբ Ռիտայի հայ կաթողիկե եկեղեցին: Ինչպես հայտնում է almasdarnews.com-ը, եկեղեցին նախկինում բազմիցս է դարձել իսլամիստների թիրախը: Ռազմավարական նշանակություն այն չունի, Հալեպի բնակիչները, ոչ միայն հայ կաթոլիկները, հաճախ են օգտվում եկեղեցու ջրհորներից ջրի պակասի պատճառով: Գնդակոծության հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժել, հարվածներ են հասցվել նաև մոտակա բնակելի թաղամասերին, նշում է աղբյուրը: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: 2014-ի սեպտեմբերին ԻՊ-ն ականապատեց և պայթեցրեց սիրիական Դեր Զորում գտնվող Սբ Նահատակաց հայկական եկեղեցին: Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։Եկեղեցին տուժել էր նաև 2012-ին սիրիական զորքերի ավիահարվածի ժամանակ: 2013-ի սեպտեմբերին ԻՊ գրոհայինները թալանեցին Ռաքքայի հայկական եկեղեցին՝ վայր նետելով նաև խաչը, իսկ 2014-ի գարնանը Քեսաբի վրա հարձակման ժամանակ պղծվեց Սբ Երրորդության եկեղեցին: Photo: Almasdar News Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |