Նիդերլանդներում հակահայ ժողով կանցկացվի. Փորձելու են հերքել Հայոց ցեղասպանությունը![]() 10 հունվարի 2015 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կանցկացվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժողով՝ այսպես կոչված, «Թուրքերի դեմ ցեղասպանությունների ուսումնասիրության հիմնադրամի» ղեկավար Սեֆա Յուրուքելի ղեկավարությամբ։ Այս մասին թուրքական Son Haber կայքին հղումով գրում է Allturkey.am-ը։ Այսպես կոչված «Թուրքերի դեմ ցեղասպանությունների ուսումնասիրության հիմնադրամի» նախագահ Սեֆա Յուրուքելը մամուլի հաղորդագրություն է տարածել և ցանկացողներին հրավիրել մասնակցելու բաց ժողովին, որտեղ Ցեղասպանությունը հերքելու փորձեր են արվելու: Բացի Հայոց ցեղասպանության հարցը քննարկելուց՝ նախատեսվում է նաև անդրադարձ կատարել պատմական այլ «իրողություններին», ինչպես նաև Նիդերլանդներում թուրքերի խնդիրներին։ Ռոտերդամում կայանալիք ժողովի կազմակերպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների թուրքերի խորհուրդը։ Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին: Նիդերլանդների Ալմելո քաղաքում 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին նվիրված հուշահամալիր է կառուցվել, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014-ի ապրիլի 24-ին: Հուշահամալիրը կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով՝ 16 սյուների վրա, 16 խաչքարով, հայկական տուֆից: Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում՝ Վանաձորում: Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հուշահամալիրի հարևանությամբ ցեղասպանության թանգարան կառուցել: 2001-ին հոլանդական Ասեն քաղաքում տեղի հայկական համայնքի նախաձեռնությամբ տեղադրվել է 1915-1923 թթ. Ցեղասպանության զոհերի հուշարձանը: Անհայտ հեղինակի կերտած խաչքարը բերվել է Հայաստանից և օրհնվել: Վերևում 3 խորշ է, որտեղ պատկերված է Քրիստոսը երկու հրեշտակի հետ, մեջտեղում` մեծ խաչ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |