Ուժի մեջ է մտել օրինախախտ միգրանտների մուտքը ՌԴ 10 տարով արգելող օրենքը12 հունվարի 2015 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ուժի մեջ է մտել իրավախախտ միգրանտների մուտքը ՌԴ 10 տարով արգելող օրենքը: 2015-ին ՌԴ-ում նախատեսվում է չեղյալ համարել միգրացիոն արտոնությունները, որոնք գործում էին Ուկրաինայի քաղաքացիների համար՝ հավասարեցնելով նրանց իրավունքներն այն երկրների քաղաքացիների իրավունքներին, որոնց հետ ՌԴ-ն վիզային ռեժիմ չունի, հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայությունը, գրում է «Բաց գիծ» կայքը: Ընթացիկ տարվա սկզբից սահմանափակում է ներմուծվել ԱՊՀ որոշ երկրների քաղաքացիների համար, նրանք կարող են մուտք գործել Ռուսաստան միայն արտասահմանյան անձնագրի առկայությամբ: Ավելի վաղ Ռուսաստանի ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարեց, որ Հարյուր հազարավոր միգրանտների համար մուտքը Ռուսաստան կարող է արգելվել 10 տարով երկրում կացության օրինական ժամկետը խախտելու համար: Դա կապված է հունվարի 10-ին ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների հետ: «Այժմ Ռուսաստանի տարածքում գրեթե 3 մլն օտարերկրյա քաղաքացի կա, որոնք զգալիորեն խախտել են երկրում օրինական կարգով գտնվելու ժամկետը՝ 90 օրը»,-ասել է նա: Նա հայտնել է, որ ըստ նոր ուղղումների 120-օրյա ժամկետը խախտելու դեպքում մուտքը ՌԴ կարգելվի 3 տարով, իսկ 270 օրը գերազանցելու դեպքում՝ մուտքը կարգելվի 5 տարի ժամկետով: «Երկրում 360 օրից ավելի ապօրինի մնալու դեպքում մուտքը կարգելվի 10 տարով»,-հայտարարել է Ռոմոդանովսկին: Ավելի վաղ Ռուսաստանի ԴՄԾ ղեկավարը հայտարարեց, որ 2015-ի սկզբին ներգաղթյալների հոսքը Ռուսաստան նվազել է 70 տոկոսով: ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ մտավ 2015–ի հունվարի 1–ից, հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք և աշխատել առանց թույլտվության և աշխատանքային պայմանագրին համապատասխան: Ըստ Միգրացիոն ծառայության ներկայացուցչի, այդպիսով` ՀՀ քաղաքացիների իրավունքները հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների իրավունքներին, ուստի հարկավոր կլինի միայն ՀՀ քաղաքացու անձնագիրն ու աշխատանքային պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Եգանյանը նշել է նաև, որ խնդիր է դրված հրաժարվել պետտուրքի վճարման պահանջից, որի արդյունքում, ըստ նրա, Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողները ընդհանուր առմամբ 15-20 մլն դոլար կտնտեսեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |