Հայկական կողմը թույլատրել է ադրբեջանցիներին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտի դին![]() 12 հունվարի 2015 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Տավուշում հունվարի 11-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողություններից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը: Հունվարի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են ձեռնարկել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Մինչդեռ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցեց ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր:Ադրբեջանական կողմը 10 օր թույլ չէր տալիս տարհանել անձնակազմի զոհված անդամների դիերը: Դիերը տարհանվեցին ԼՂՀ ՊԲ հատուկ գործողության արդյունքում, որի ժամանակ երկու ադրբեջանցի զինվոր ոչնչացվեց: Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տակավին նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակել է ավելի քան 2000 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |