Ավարտված են Ա-320-ի թռիչքի մոդելավորման աշխատանքները 7 հուլիսի 2006 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Տուլուզում Միջկառավարական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) ավարտել է Ա-320-ի վերջին, վթարային չվերթի մոդելավորման աշխատանքները: Այդ մասին հայտնել է Հայաստանի Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Նրա խոսքերով, մոդելավորումը իրականացվել է Airbus SAS ընկերությունում` Հայաստանի եւ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետազոտական վերլուծական բյուրոյի մասնագետների մասնակցությամբ: Վթարի հետեւանքներն ուսումնասիրող Հանձնաժողովի մասնագետները հատուկ սարքի միջոցով կարողացել են վերականգնել ինքնաթիռի վերջին թռիչքի մոդելը` համադրելով ձայնային եւ պարամետրային ինքնագրիչների տվյալները:Ինչպես նշել է Գ. Դավթյանը, արդյունքում հայտնաբերվել են նոր կարեւոր տեղեկություններ, որոնք կհամեմատվեն արդեն եղած տվյալների հետ, ինչից հետո ՄԱԿ-ը հանձնախմբին կներկայացնի վերջանական եզրակացությունը: ՄԱԿ-ի ենթահանձախմբերի պրոֆեսիոնալ քննարկումները կավարտվեն հուլիսի 10-ին: Հայաստանը մոդելավորման աշխատանքներում ներկայացրել է ՔԱԳՎ թռիչքների անվտանգության տեսչության ղեկավարի տեղակալ Գագիլ Գալստյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |