Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ապրիլին պլանավորում է առաջին անգամ Հայաստան այցելել![]() 13 հունվարի 2015 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյաններն ապրիլին պլանավորում են առաջին անգամ Հայաստան այցելել: Այդ մասին գրում է E! News-ը: Ըստ աղբյուրի, Քիմը պատրաստվում է ճանապարհորդության մեկնել դստեր հետ, Քորթնին նույնպես ժամանելու է երեք երեխայի հետ: Եթե Քիմի ամուսնու՝ Քանյե Ուեսթի համերգային շրջագայության ժամանակացույցը թույլ տա, նա ևս կմիանա այցին: «Քիմը միշտ էլ ուզել է Հայաստան այցելել,- E! News-ին ասել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով.- նրանք շատ ուրախ են, ուզում են ավելի մոտիկից ծանոթանալ իրենց արմատներին»: Քարդաշյանների հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծնողներն Ամերիկայում բնակվող հայեր էին, որոնց նախնիները գաղթել էին Թուրքիայից: Ապրիլին Հայաստան է այցելելու նաև System Of A Down խումբը՝ Սերժ Թանկյանի գլխավորությամբ: Ըստ դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, նրան է միանալու նաև հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին: Ավելի վաղ Instagram-ի իր էջում այդ մասին գրել էր Սերժ Թանկյանը՝ նշելով, թե Քլունիի այցի մասին շրջանառվող լուրերն «անհերքելի ճշմարտություն» են: Մինչև այդ System Of A Down ռոք խումբը հայտարարել էր համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կլինի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի The Forum համերգասրահում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին): Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |