Հայ խաղաղապահները մեկնել են Աֆղանստան![]() 13 հունվարի 2015 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հայ խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա: Ինչպես հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, մինչև Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո կմեկնի Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի Մարմալ ռազմաբազա: Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը: Խաղաղապահները կծառայեն Աֆղանստանում վեց ամիս: Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում: Աֆղանստանից բացի հայ խաղաղապահներն առաքելություն են կատարում նաև Կոսովոյում, իսկ 2014-ից սկսած նաև Լիբանանում: 32 խաղաղապահները մասնակցում են UNIFIL (United Nations Interim Force In Lebanon) 10-հազարանոց զորակազմի առաքելությանը, որը տեղակայված է երկրի հարավում: Առաջին խումբը մեկնեց Լիբանան 2014-ի նոյեմբերին: Նախկինում հայ խաղաղապահներն առաքելություն են կատարել նաև Իրաքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |